menu
person

Հնդկաձավարի մասին այս 10 փաստերը գուցե չգիտես

 


 

   

Edimdoma.ru կայքը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հնդկաձավարի մասին, որոնք, հնարավոր է, հայտնի են ոչ բոլորին:


1. Հնդկաձավարը սպիտակուցի հիանալի աղբյուր է

Անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ հնդկաձավարի սպիտակուցը մոտ է կենդանական ծագման սննդամթերքներին և այդ պատճառով համարվում է մսի համարժեք փոխարինող: Միաժամանակ, շատ ավելի դյուրամարս է:


2. Հնդկաձավարը կանոնավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը

Հնդկաձավարի շիլա ուտելուց հետո շաքարի մակարդակը դանդաղ է բարձրանում, այլ ոչ թե թռիչքաձև, ինչպես այլ ածխաջրերի օգտագործման դեպքում:

 
3. Հնդկաձավարն էկոլոգիապես մաքուր մթերք է

Սա թերևս միակ մշակաբույսն է, որը չի հաջողվել գենետիկորեն վերափոխել: Հնդկաձավարում նիտրատներ, պեստիցիդներ և հերբիցիդներ չկան: Այն հիանալի աճում է առանց պարարտանյութերի:

 
4. Հնդկաձավարը տրամադրություն է բարձրացնում

Ապացուցված է, որ հնդկաձավարի շիլան հանգեցնում է հոգեհուզական վիճակի, գլխուղեղի աշխատանքի և տրամադրության բարելավման:

 
5. Շաքարը չեզոքացնում է հնդկաձավարի օգտակար հատկությունները

Հնդկաձավարը չի կարելի խառնել շաքարի հետ: Ցավոք, շաքարը չեզոքացնում է հնդկաձավարի բոլոր օգտակար հատկությունները:

 
6.Հնդկաձավարն օգնում է դուրս բերել վատ խոլեստերինը

Այս ձավարն օրգանիզմից դուրս է բերում վնասակար խոլեստերինը, ինչը հատկապես կարևոր է տարեցների համար: Տարիքի հետ անոթներում ավելանում են խոլեստերինային կուտակումները, ինչը հանգեցնում է անոթների անանցանելիության, ուղեղի արյան շրջանառության նվազման և ավելի լուրջ հետևանքների:

 
7. Հնդկաձավարը գերազանց հատիկավոր է դիետա պահողների համար

Հնդկաձավարն անփոխարինելի է այն մարդկանց համար, ովքեր դիետա են պահում: Չնայած իր կալորիականությանը՝ այս հատիկավորը պարունակում է 1,5-3 անգամ ավելի օգտակար վիտամիններ և տարրեր, քան մյուս հատիկավորներում: Այն լավ է դուրս բերում հեղուկն օրգանիզմից, մաքրում է օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը:

 
8. Կանաչ հնդկաձավարի ծիլերը շատ օգտակար են

Շատ օգտակար են հնդկաձավարի ծիլերը, որոնք կարելի է աճեցնել տանը և օգտագործել աղցաններում և ապուրներում: Հնդկաձավարի այսպիսի օգտագործումը նվազեցնում է սրտի, արյունատար անոթների, աղեստամոքսային տրակտի, վահանաձև գեղձի հիվանդությունների ռիսկը:

 
9. Հնդկաձավարը բարձրացնում է մրսածության նկատմամբ օրգանիզմի կայունությունը

Հնդկաձավարը հարուստ է ֆոլաթթվով, որը նպաստում է օրգանիզմի ընդհանուր կայունությանն արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ:


10. Հնդկաձավարը հարուստ է երկաթով

Հնդկաձավարում երկաթի առկայությունը շատ օգտակար է անեմիայով տառապող մարդկանց համար:

 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (12.05.17)
Դիտումներ: 3488 | Տեգեր: գուցե, փաստերը, Այս, մասին, Հնդկաձավարի, Չգիտես, 10 | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика