menu
person

Կինը ցնցել է աշխարհն իր ապացույցներով, որ Հիտլերը փախել է Բրազիլիա և ապրել մինչև 95 տարեկան. լուսանկարներ

 


 

   

Բոլորին հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945թ. ապրիլի 30-ին բունկերում՝ հասկանալով, որ Գերմանիան պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Սակայն բրազիլացի ասպիրանտուհի Սիմոնի Ռենե Գերեյրո Դիասը կարծում է, որ ամեն ինչ այլ է եղել։ Իր գրքում նա այլ տարբերակ է ներկայացրել. իրականում գերմանացի բռնակալը փախել է Բրազիլիա և ապրել այնտեղ կեղծ անունով մինչև 95 տարեկան:


 

 

«Հիտլերը Բրազիլիայում. նրա կյանքը և մահը» գրքի հեղինակը վստահեցնում է, որ ֆյուրերն ապրել է Բոլիվիային սահմանակից մի փոքրիկ քաղաքում։ Այնտեղ էլ մահացել է 1984-ին։

Իր գրածները հետազոտողը հաստատում է լուսանկարներով։ Նախքան Բրազիլիայում բնակություն հաստատելը՝ Հիտլերը, նրա կարծիքով, թաքնվել է Արգենտինայում և Պարագվայում։

Բրազիլուհին կարծում է, որ ֆյուրերը հենց այնպես չի ուղևորվել Մատու Գրոսու նահանգ։ Նա, իբր, ունեցել է թաքնված գանձերի գտնվելու վայրի քարտեզը։ Հիտլերն այն ստացել է Վատիկանի իր դաշնակիցների շնորհիվ։

Կասկածներ չառաջացնելու համար Հիտլերը, հեղինակի կարծիքով, կապվել է Կուտինգա անունով սևամորթ կնոջ հետ։ Բրազիլիայում նա թաքնվել է Ադոլֆ Լայպցիգ անունով։ Տեղի բնակիչները նախկին բռնակալին անվանել են «ծեր գերմանացի»։

Բրազիլուհին պատրաստվում է մի շարք գենետիկ փորձաքննություններ անցկացնել՝ իր տեսությունը հաստատելու համար։ ԴՆԹ-ի նմուշները նա կվերցնի Հիտլերի ժառանգներից, որոնք ապրում են Իսրայելում։ Ասպիրանտուհին արդեն թույլտվություն է ստացել «ծեր գերմանացու» մնացորդների արտաշիրիմման համար։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (09.09.16)
Դիտումներ: 11803 | Տեգեր: Հիտլերը, Բրազիլիա, ապացույցներով, Կինը, իր, ցնցել, աշխարհն, փախել, ապրել, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика