menu
person

Հեղափոխության թանգարանում տեղադրեք դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները. Վահրամ Սահակյան

 


 

   Աղբյուր

«Ես կարծում եմ, որ նման նվիրական գաղափարը պետք էր հղանալ և իրագործել ոչ թե 2 օր առաջ, այլ նվազագույնը հեղափոխությունից 20 րոպե հետո։ Եվ ինչո՞ւ դրա համար պետք է ինչ-որ մի բաժին ստեղծել պատմության թանգարանում։ Թավշյա հեղափոխության մասունքները չեն կարող տեղավորվել մեկ բաժնում և իմ խորին համոզմամբ դրա համար նախարարն ուղղակի պետք է Ազգային պատկերասրահի շենքը հատկացնի հեղափոխության թանգարանին։ Եվ դա պիտի լինի հեղափոխության թանգարանի հիմնական մասնաշենքը, մնացած մասնաճյուղեր կարող են համարվել Էրեբունիի թանգարանը, հենց նույն պատմության թանգարանը, ՆՓԱԿ-ը և էլի դրանց նման անիմաստ շինություններ։

Իհարկե, շենքը պետք է ենթարկել կաղապարային փոփոխությունների։ Առաջին հերթին պետք է քանդել երգող շատրվանները և այնտեղ կառուցել ապակե բրգաձև շինություն (ինչպիսին որ կա Լուվրի բակում), որ այնտեղից մարդիկ հազարներով լցվեն ներս։ Եվ ի՞նչ առավելություններ ունի Լուվրը, ասենք այնտեղ կա ինչ-որ հնացած Ջոկոնդա, իսկ մեր Հեղափոխության թանգարանում կարող է լինել այն ռագատկան, ինչով պուճուր ժամանակ խաղացել է մեր հաղափոխության առաջնորդը, չէ՞ որ նա էլ մանուկ է եղել, սիրել սղալ, դահուկներ քշել։ Մի խոսքով, այդ թանգարանը պետք է լինի մեծ ու լուսավոր, այնտեղ պետք է լինեն հատուկ սենյակներ, ասենք սենյակ, որտեղ հավաքված են լավագույն ԴՈՒԽՈՎ գլխարկները… սենյակ, որտեղ ապակե ցուցասրահների մեջ լցված է հեղափոխության ժամանակ դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները… սենյակ, որտեղից կբուրի «Հեղափոխության ժամանակների ազգի կողմից արձակած քրտինքի հոտը»։

Պետք է ի ցույց հանել ամեն ինչ, ասենք ցուցասրահ-գարաժ, որտեղ ցուցադրված են ամենաակտիվ ազդանշան արձակած ավտոմեքենաները, ընդ որում՝ վարորդների մոմե արձաններով։ Եվ իհարկե, բազմաթիվ մասունքներ, այն ժամանակ դեռ պայքարող վարչապետի վիրակապը, փոխվարչապետի սանրը, կրթության նախարարի ամենօրյա շամպունը և այլն։ Բայց այս ամենը պետք չէ արգելափակել կարմիր ժապավենով, պետք է թողնել ազատ, որ ժողովուրդը մոտենա և համբուրի։ Սրահներին կից կարելի է և ստեղծել «Հետհեղափոխական պայքարի մասունքներ» բաժինը, որտեղ կլինեն մոմե քանդակներ, ասենք գեներալ Մանվելի ձերբակալության պահը, նրա վախեցած արջերը՝ կաղկանձելիս, դուրս բերվող տուշոնկաները և այլն։

Բայց ես խորհուրդ չէի տա, որ նախարարը փորձեր վերափոխել Երևանի փողոցների անվանումները, օրինակ՝ չարժի Մաշտոցի պողոտան կոչել Հպարտության պողոտա, քանի որ դրանից կօգտվեն համասեռամոլները իրենց Gay Proud Pride-ների համար։ Սասունցի Դավթի արձանը թողնում ենք տեղում, որքան էլ որ նախարարը դրա փոխարեն ցանկանա տեղադրել այսօրվա մարտիկներից որևէ մեկի հերոսապատկերը։

Մի խոսքով՝ աշխատանք կա և ես ողջունում եմ դա»։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (14.07.18) | Հեղինակ: Աղբյուր W
Դիտումներ: 3024 | Տեգեր: Սահակյան, կճեպները., սերմերի, Արևածաղկի, Վահրամ, Տեղադրեք, հեղափոխության, թանգարանում, չրթած, դուխով | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *