menu
person

Հայտնի է, թե ինչպես է Մանվել Գրիգորյանն Արամ Ասատրյանից «խլել» մեքենան

 


 

   

Արդեն տեղեկացրել ենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ-ի խուզարկություններից հետո համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնցից մեկում երգիչ Արամ Ասատրյանը կանգնած է նույն  մեքենայի առջև, որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում:

Հիշեցնենք, որ , ըստ տարածված ասեկոսեների, երգիչ Արամ Ասատրյանը Մանվել Գրիգորյանի պատճառով էր  լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում:

Asekose.am-ի հրապարակումից հետո Աշոտ Խանոյանը նման գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել հակառակ կողմի  պարզաբանումը:

«Հարգելի Հայեր ջան, ես փոքր էի, հիշում եմ այդ մեքենայի պատմությունը։  Երբ Արամ Ասատրյանը նոր էր բերել այդ մեքենան,  դա միակն էր  ՀՀ-ում։  Մանվել Գրիգորյանը  խնջույքի էր հրավիրել Արամ Ասատրյանին, երգիչն  ուշացումով է ժամանել,  Մանվելը  գոռացել է. «Ժողովուրդ, տեսե՛ք Արամն ավտոմեքենա է նվեր բերել իմ տղային, մարդ տենց ընկեր կունենա»՝  երբ տեսել է Արամ Ասատրյանին՝ մեքենայի  բանալին ձեռքում «ֆռացնելուց» և խլել է բանալիները»,-նշել է Աշոտ Խանոյանը:


Աղբյուրը



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (19.06.18)
Դիտումներ: 18079 | Տեգեր: Մանվել, «խլել», Գրիգորյանն, Թե, ԱՐԱՄ, Ասատրյանից, ՀԱՅՏՆԻ, մեքենան, Ինչպես | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика