menu
person

Հայկական մաֆիայի բացահայտման մանրամասները

 


 

   

 

28 մարդուց կազմված խումբ են ձերբակալել, որն ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում խարդախությամբ էր զբաղվում: Խարդախների հանցավոր խմբավորումը գլխավորել է   32-ամյա Արթուր Աշոտի Գրիգորյանը: Դեպքը տեղի է ունեցել Ֆրեզնոյում:

Ձերբակալվածների թվում է Ֆրեզնոյի 32-ամյա բնակիչ Արթուր Աշոտի Գրիգորյանը, որը, ինչպես ենթադրվում, է գլխավորել է հանցավոր սինդիկատը: Հաղորդվում է, որ կասկածյալները տասնյակ հազար դոլարներ են ստացել տարբեր ապահովագրական ընկերություններից:   

«Սլավոնական Սակրամենտոն» կարողացել է պարզել, որ Գրիգորյանի հետ ձերբակալվածների մեծամասնությունը Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ են: 

Հանցավոր սխեման հետեւյալ կերպ էր գործում. Կասկածյալները կեղծ սխեմա են կազմակերպել ապահովագրողներին խաբելու վթարի հորինովի դեպքերով, որոնք երբեք տեղի չեն ունեցել եւ լիովին հորինված էին` վճարում ստանալու նպատակով:  Սխեմայի կազմակերպիչներն իրենց հանցակիցներին դրամական փոխհատուցում էին վճարում խաբեության համար: Սխեմայի կազմակերպիչները մեղադրվում են նաեւ անձնական տեղեկությունների գողության եւ հետագայում դրանք խարդախության նպատակով օգտագործելու համար:  

Երբ ապահովագրողները վճարում էին հաշիվները, կասկածյալները ստացված գումարները գրպանն էին դնում: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.08.16)
Դիտումներ: 8443 | Տեգեր: Հայկական, բացահայտվել, մաֆիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *