menu
person

Հայ հայտնիներ ովքեր նախընտրել են օտարազգի կանանց

 


 

   Blognews


Հայերը, կարելի է ասել, միատարր ազգ են, քանի որ հայ տղամարդիկ սովորաբար նախընտրում են հայ կանանց։ Բայց վերջին տարիներին մեր փեսացուները հաճախ են ամուսնանում այլազգիների հետ՝ <<հայու գեն>> ներմուծելով <<օտարի գենը>>:

Այժմ կներկայացնենք մի քանի հայ հայտնիների, ովքեր նախընտրել են օտարազգի կանանց:

Լևոն Արոնյան ու Արիաննա Կաոլի

Վերջին խառնամուսնություններից կարելի է հիշել շախմատիստներ Լևոն Արոնյանինն ու Արիաննա Կաոլիինը : Լևոնի հարսնացուն որքան հնարավոր է <<հայաֆիկացվել>> էր:

Արիաննան ազգությամբ ֆիլիպինուհի է, բայց պահվածքով գրեթե չի տարբերվում հայ հարսնացուներից. հարսանիքի ժամանակ պարեց ավանդական հարսի պարը, մի առիթով էլ նշել է, որ շատ է սիրում սկեսուրի պատրաստածները:

Գարիկ Մարտիրոսյան և Ժաննա Լևինա

Սկեսուրի պատրաստածները հայտնի չէ, բայց հայկական խոհանոցի սիրահար է նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ ազգությամբ հրեա Ժաննա Լևինան: Զույգը ծանոթացել է 1997 թվականին: Նրանք առաջին հայացքից համակրեցին միմյանց, բայց շփումը երկար չտևեց, որովհետև Ժաննան Գարիկին չէր թողել հեռախոսահամար: Ափսոս այդ ժամանակ չէր ստեղծվել ֆեյսբուքը, թե չէ Գարիկ Մարտիրոսյանը ստիպված չէր լինի սպասել մեկ տարի երկրորդ հանդիպման համար:

Միխայիլ Գալուստյան և Վիկտորյա Գալուստյան (Շտեֆանեց)

Դե իսկ հայազգի մեկ այլ հումորիստ Միխայիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորյա Շտեֆանեցը, մոլդովուհի է: Ամուսնությունից հետո վերջինս նույնպես կրում է Գալուստյան ազգանունը:

Սերգեյ Գալիցկի և Վիկտորյա Գալիցկի

Ամուսնությունից հետո ազգանվան փոփոխությունը սովորական է, միայն թե երբ կինն է փոխում իր ազգանունը: Բայց ահա հայազգի միլիոնատեր Սերգեյ Հարությունյանը, ով նաև <<Կրասնոդար>> ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, ազգությամբ ռուս կնոջ հետ ամուսնությունից հետո փոխեց ազգանունը՝ դառնալով Գալիցկի:

Թեև հայերի մեջ դեռ այնքան էլ շատ տարածված չեն օտարազգիների հետ ամուսնությունները, բայց եեղած օրինականերն էլ կարող են փաստել,որ նման ամուսնությունները ևս ամուր են և երկարատև։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (11.07.18) | Հեղինակ: Blognews W
Դիտումներ: 1140 | Տեգեր: Կանանց, Հայ, Հայտնիներ, Են, նախընտրել, օտարազգի, ովքեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика