menu
person

Գիշերը հաճախակի պետքարան գնալու պատճառները. բժշկական անկյուն

 


 

   

Չկա ավելի նյարդայնացնող երեւույթ, քան կեսգիշերվա արթնացումը զուգարան գնալու համար: Երբեմն դա կարող է նշանակել, որ դուք ուղղակի շատ հեղուկ եք օգտագործել քնելուց առաջ, իսկ երբեմն էլ դա շատ տագնապալի նշան կարող է լինել, ասում է Fox News հեռուստաալիքի Health News-ի գնխավոր խմբագիր Մեննի Ալվարեսը:

Պատասխանելով 57-ամյա տղամարդու հարցին, ով պնդում է, որ ինքը միանգամայն առողջ է, բայց ամեն գիշեր արթնանում է  զուգարան գնալու համար, Ալվարեսը նշել է, որ հաշվի առնելով տարիքը, տղամարդը պետք է հետազոտվի՝ պարզելու համար, չունի նա արդյոք շագանակագեղձի բարորակ գերաճ (ՇԲԳ): 50 – 60 տարեկան տղամարդկանց կեսը սովորաբար ունենում են այդ խնդիրը:

Տարիքի հետ շագանակագեղձը կարող է մեծանալ եւ ճնշել միզուկը՝ հրահրելով միզարձակման ուժեղ կանչեր: ՇԲԳ-ն կարելի է վերահսկել կենսակերպի փոփոխությամբ, բայց որոշ տղամարդկանց նաեւ դեղեր են նշանակում:

Հավանականություն կա, որ դա թաքնված հիվանդության նշան է, օրինակ՝ սրտի հիվանդության, շաքարախտի, գերճնշման, անոթների հիվանդության, շագանակգեղձի բորբոքման կամ քնի խանգարման: « Դուք պետք է անպայման բժշկի դիմեք՝ բացառելու համար բոլոր լուրջ հիվանդությունները եւ ձեզ համապատասխան բուժումը գտնելու համար»,- ասել է Ալվարեսը:

NEWS.am Medicine


 







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (18.01.17)
Դիտումներ: 3483 | Տեգեր: հաճախակի, բժշկական, գնալու, գիշերը, անկյուն, պետքարան, պատճառները. | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика