menu
person

Հարսին ծեծել է՝ արգելելով վիրտուալ շփում ունենալ որևէ մեկի հետ

 


 

   

Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի 53-ամյա բնակիչ Վ.Գ.-ն մեղավոր է ճանաչվել՝ իր հորեղբոր որդու նախկին կնոջ առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար և մոտ 1 ամիս առաջ դատապարտվել մեկուկես տարվա  ազատազրկման: Առաջադրված մեղադրանքում թեպետ իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանի վճիռը դեռևս չի բողոքարկվել:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ամբաստանյալն, ով ունի երկու նախկին մարված դատվածություն, իսկ երրորդ դատվածությունից պայմանական վաղաժամկետ ազատված է, ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Քաջարան քաղաքում՝ փողոցում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զարմիկի նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին: Դրա հետևանքով կնոջը պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Ամբաստանյալը նշել է, որ ինքը բազմիցս փորձել է տուժողին հաշտեցնել ամուսնու հետ: Տեղյակ էր, որ կնոջ աշխատանքն ավարտվում է ժամը 00:00-ի սահմաններում, որից հետո ոտքով տուն է գնում: 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:00-ի սահմաններում, շենքի  մուտքի աստիճանների մոտ հանդիպել է զարմիկի նախկին կնոջը, պահանջել կանգ առնել և զրուցել, սակայն նա արհամարհել է և վիրավորել իր ընտանիքի անդամներին:

Քաշել է ձեռքից, կանգնեցրել և վիրավորելու համար պարզաբանում պահանջել: Սկսել են վիճաբանել, որի ժամանակ քաշքշել է նրան և ձախ ձեռքով մեկ անգամ հարվածել դեմքի աջ շրջանին:

Առավել ուշագրավ է տուժողի ցուցմունքը, որում առկա են դեպքի այլ՝ սոցցանցային  երանգավորումներ: Տուժողը հայտնել է՝ իբր իր նախկին ամուսնու ազգականն իրենից պահանջել է սոցիալական ցանցերից դուրս գալ և որևէ մեկի հետ չշփվել: Վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Վ. Գ.-ն քաշքշել է իրեն: Սակայն ամբաստանյալը շարունակել է իր բռնի գործողությունները. ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել դեմքին և մարմնի տարբեր մասերին ու հեռացել: Հաջորդ օրը գնացել է ոստիկանություն և կատարվածի մասին հաղորդում տվել:

Տուժողը պնդել է, որ նախկին ամուսնու ազգականի հարվածից ստացել է ծնոտի կոտրվածքը: Ստացվում է՝ եղբորն ու վերջինիս նախկին կնոջը հաշտեցնելու փորձ կատարած տղամարդը ծեծի է ենթարկել եղբոր նախկին կնոջը:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (15.12.16)
Դիտումներ: 3614 | Տեգեր: որևէ, հետ, ծեծել, շփում, ունենալ, հարսին, վիրտուալ, մեկի, արգելելով, Է՝ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика