menu
person

Համացանցում հայտնվել են Հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը, ում մայրը 1 ամիս է չի կարողանում գտնել (Տեսանյութ)

 


 

   

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, այս տարվա մայիսի 5-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։

Անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել էին անչափահասի հոր և նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չէր հայտնաբերվել։

Այսօր, երեխայի մայրը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր փոքրիկ որդուն:

«Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ»,-նշել է մայրը:

Միաժամանակ՝ համացանցում հայտնվել են հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (05.06.18)
Դիտումներ: 2533 | Տեգեր: Են, Համացանցում, երեխային, առևանգելու, ում, հայտնվել, կադրերը, Հյուսիսային, մայրը, պողոտայից | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика