menu
person

«Գոլդ» համարների դարաշրջանը Հայաստանում ավարտված է. Փաշինյան

 


 

   

Հայաստանում ավարտված է «գոլդ» համարների ու անպատժելիության մթնոլորտի դարաշրջանը: Այդ մասին այսօր՝ հունիսի 15–ին,  կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Թե՞ մենք պետք է տեսախցիկը դնենք ու բոլորին նույն բանի տակ տեղավորենք»,-հարցրեց նա ու դիմեց Վալերիյ Օսիպյանին՝ ասելով, որ հոգ տանի, որ նման անպատժելիության մթնոլորտ չլինի:

«Ամենակարևոր խնդիրը, որ այս ընթացքում բախվել ենք, այն է, որ ցավոք, Հայաստանում ընդունված է, որ մեր, այսպես ասած՝ լայն ժպիտները և սիրո ու համերաշխության մեր շեշտադրումները ոմանք ընդունում են որպես թուլություն,- ասաց Փաշինյանը։

Անպատժելիության մթնոլորտի բացառումը, ըստ վարչապետի, վերաբերում է ճանապարհային երթևեկությանը։ Փաշինյանը նաեւ հարցրեց, թե այդքան շատ ոստիկանների առկայության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելության մթնոլորտ. «Որքան «գոլդ է» համարանիշը, այնքան այդ վարորդը պետք է զգույշ լինի»։

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ անպատժելիության բացառումը վերաբերում է նաև մյուս ոլորտներին։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (15.06.18)
Դիտումներ: 1775 | Տեգեր: Հայաստանում, դարաշրջանը, «Գոլդ», ավարտված, Փաշինյան, է., համարների | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *