menu
person

Գեներալ Մանվելը խլել է նախկին պատգամավորի տունը և նվիրել դստերը

 


 

   asekose.am

Մանվել Գրիգորյանի աղջկա՝ Նաիրա Գրիգորյանի հարցազրույցը, որում վերջինս նշում է, որ ոչնչից տեղյակ չէ, մեծ աղմուկ է բարձրացրել: «Ոչ, ես երբեք էլ տեղյակ չեմ եղել, և կարող եմ հերքել այդ լուրը, քանի որ անգամ իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում, ես վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել։ Թող նախաքննությունը պարզի և ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»,-նշել է Նաիրա Գրիգորյանը՝ հավելելով, որ որպես դատավոր չի պատրաստվում հրաժարակ տալ:

էջմիածնեցի նախկին պատգամավոր Հովհաննես Նորիկի Գաբրիելյանի (Ֆոդո) որդի Կամո Գաբրիելյանն այս աղմկահարույց հարցազրույցից հետո մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրն այս պահին բնակվում է Էջմիածնի Միչուրին 1ա հասցեում գտնվող առանձնատանը, որը մինչև 2002թ պատկանել է իր հորը՝ Հովհաննես Գաբրիելյանին։ 

Ըստ Կամո Գաբրիելյանի՝ այդ առանձնատունը Մանվել Գրիգորյանի կողմից սպառնալիքի ներքո նվիրատվության պայմանագրով հանձնվել է աղջկա՝ Նաիրա Գրիգորյանի օգտագործմանը։ 

«Իմ նպատակն այն է, որ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ բարձրագույն դատական խորհրդում սկսվի վարույթ՝ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին կետի մի քանի մասերով, մասնավորապես 1,2,5,6-րդ մասերով, և նույն օրենսգրքի 89 հոդվածի 9-րդ կետով, այն է՝ դատավորի լիազորութունների դադարեցում, ինչպես նաև 8-րդ կետով, համաձայն որի լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը։

Քանի որ հայրս մահացել է և ես հանդիսանում եմ ժառանգորդ, ես պահանջում եմ մեր սեփական տան իրավունքի ետ վերականգնում կամ վնասի փոխհատուցում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Կամո Կամո Գաբրիելյանի՝ սա ոչ միայն իր պահանջն է, այլ նաև իր հանգուցյալ հոր՝ քանի որ վերջինս մահվանից առաջ ցանկացել է ամեն գնով վերականգնել արդարությունը։

Նա նշեց նաև, որ թեպետ գտնվում է արտերկրում, սակայն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է գալ Հայաստան։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (18.06.18) | Հեղինակ: asekose.am W
Դիտումներ: 2814 | Տեգեր: պատգամավորի, նախկին, Մանվելը, դստերը, գեներալ, տունը, խլել, նվիրել | Վարկանիշ: 1.0/1
< Яндекс.Метрика