RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Եթե ունես սրտի ռիթմի խանգարումներ, իմացիր՝ ինչը կօգնի այս հոդվածում

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Med.news.am

Սրտաբանության Էլեկտրոֆիզիոլագիա բաժինն ուսումնասիրում է սրտի ռիթմի խանգարումները կամ առիթմիան: Եթե նույնիսկ սրտամկանը վնասված չէ, սրտի առիթմիան, միեւնույն է, կարող է լուրջ գործառնական խնդիրներ առաջացնել:

Րոպեում 60-100 զարկի դեպքում սիրտն աշխատում է միջինում օրական 100000 անգամ: 78 տարեկան մարդու սիրտը, փաստորեն, կյանքի ընթացքում զարկել է մոտ 3,3 մլրդ անգամ: Սրտի նորմալ ռիթմի փոփոխությունները 2 տեսակի են լինում՝ բրադիկարդիա կամ տախիկարդիա:

Բրադիկարդիայի դեպքում սիրտը չափազանց դանդաղ է բաբախում, իսկ տախիկարդիայի դեպքում՝ չափազանց արագ: Բրադիկարդիայի եւ տախիկարդիայի առաջացման պատճառները եւ ախտանիշերը տարբեր են, դրանք տարբեր կերպ էլ բուժվում են:

«Եթե Դուք ոչ պարբերական սրտխփոց, գլխապտույտ եք զգում կամ հաճախ ուշագնաց եք լինում, դա ամենայն հավանականությամբ, առիթմիայի տեսակներից մեկն է,- ասում է Քլիվլենդի կլինիկայի սրտաբան բժիշկ Վալիդ Սալիբան:- Նման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի»:

Բրադիկարդիա՝ դանդաղ սրտխփոց

Դանդաղ սրտխփոցը տարբեր մարդկանց դեպքում տարբեր է: Սովորաբար բրադիկարդիա է համարվում րոպեում 60 զարկից պակաս սրտխփոցը, բայց եթե դա կապված չէ հիվանդության ախտանիշերի հետ, բուժումը պարտադիր չէ: Չափազանց դանդաղ ռիթմի դեպքում նվազում է կարեւոր օրգաններ հոսող արյան եւ թթվածնի քանակը, ինչի հետեւանքով կարող են հեւոց, զարկերակային ճնշման անկում, ծայրահեղ հոգնածություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտության անկում, գլխապտույտ եւ ուշաթափություններ լինել:

Բրադիկարդիայի պատճառ կարող է լինել.

Սրտի էլեկտրական համակարգի դեգեներատիվ հիվանդությունը,

Էլեկտրոլիտային անհավասարակշռությունը

Հիպոթիրեոզը

Արյան ճնշումն իջեցնող դեղերի կողմնակի ազդեցությունները

Կորոնար հիվանդություններ, որոնք վնասում են սրտի  էլեկտրական համակարգը

Բուժումը սրտի ռիթմի դանդաղեցման պատճառների կառավարումն է, երբեմն սրտի խթանիչ է փոխպատվաստվում:

Տախիկարդիան՝ հաճախացած սրտխփոցը, որի դեպքում ՍԿՀ-ն (սրտի կծկումների հաճախությունը) րոպեում 100 զարկից ավելին է, ինչը դժվարացնում է սրտի աշխատանքը: Արդյունքում՝ կարող է լինել սրտխփոց, ցավ կրծքավանդակում, գլխապտույտ եւ ուշաթափություններ: Երբեմն չնայած հաճախացած ՍԿՀ-ի՝ հիվանդները ոչ մի ախտանիշ չեն զգում:

Տախիկարդիայի պատճառ կարող են լինել՝

Բնածին արատները,

Սրտի հիվանդությունը (օրինակ՝ սրտամկանի թուլություն, սրտային անբավարարություն կամ սրտի նոպա)

Թոքերի հիվանդությունների որոշ տեսակներ

Նախքան բուժում նշանակելը՝ բժիշկը փորձում է պարզել տախիկարդիայի առաջացման պատճառները: Սովորաբար որպես բուժում նշանակում են հակաարիթմիկ դեղամիջոցներ, որպեսզի դանդաղեցնել սրտխփոցը եւ սրտի խթանում էլեկտրաշոկով ՝ սրտի նորմալ ռիթմի վերականգնման համար:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.04.18) | Հեղինակ: Med.news.am
Դիտումներ: 819 | Տեգեր: իմացիր՝, հոդվածում, Սրտի, Ինչը, ունես, խանգարումներ, ռիթմի, Եթե, Այս, կօգնի | - Վարկանիշ -: 0.0/0