menu
person

Երկրից դուրս գալու նպատա՞կ ունես. Իտալական գյուղը 2000 եվրո է առաջարկում յուրաքանչյուրին՝ այնտեղ բնակվելու համար

 


 

   Bigpicture.ru

Իտալական Լիգուրիա մարզում գտնվող Բորմիդա գյուղի ղեկավարությունը 2000-ական եվրո կվճարի յուրաքանչյուրին, ով կտեղափոխվի բնակվելու այնտեղ: Գյուղի նոր բնակիչներն այնտեղ կկարողանան տուն վարձել շաբաթական 12.5 եվրոյով:

Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն, լեռնային գյուղական համայնքը գտնվում է Իտալիայի հյուսիսարևմտյան շրջանում՝ Ջենովայից 80 կմ հեռավորությամբ: Բնակավայրը գտնվում է բարձր լեռնային գոտում, ինչի շնորհիվ օդն այդտեղ չափազանց մաքուր է:

Գյուղը հիմնադրվել է Միջնադարում և կարող է պարծենալ զարմանահրաշ տեսարաններով և հնագույն ճարտարապետական հուշարձաններով:

Այստեղ ընդամենը 394 մարդ է բնակվում: Այն կանգնած է հերթական իտալական ուրվական-քաղաքը դառնալու վտանգի առաջ: Շատերը Բորմիդայից հեռացել են աշխատանք փնտրելու:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (21.03.18) | Հեղինակ: Bigpicture.ru W
Դիտումներ: 2711 | Տեգեր: եվրո, գալու, առաջարկում, ունես., գյուղը, իտալական, դուրս, նպատա՞կ, 2000, երկրից | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *