menu
person

Երջանիկ եղիր դավաճան իմ սեր... Պարույր Սևակ. տեսանյութ

 


 

   


Պարույր Սևակի բանաստեղծության շունչը նորովի.
 
...Երբ թամադան իր տեղում նստած բաժակը ձեռքին համբույր կգոչի,
Բոլորից ուրախ ես վեր կթռչեմ և ամենքից բարձր համբույր կգոչեմ:
Կմոտենամ ձեզ և իմ աչքերում արցունքի կաթիլներ կնկատես,
Եվ հարսնացուիդ կամաց դու կասես, թե իբր չափից ես շատ եմ խմել:
Եվ ես մի փոքր կենաց կասեմ ձեզ.
-Կյանքում միշտ կանաչ ճանապարհ մտնեք, լավ օրից բացի' վատ օր չտեսնեք,
Թող ձեր աչքերից արցունքներ չգան, 
Իսկ եկած դեպքում' միշտ ուրախության:
Թող որ միշտ հպարտ լինեք իրարով, և դուք կհաղթեք. վերն Աստված վկա:
Ու թաց աչքերս աչքերիդ հառած' մի բան էլ կասեմ.
- Իմ բախտի հեռվում ում էլ որ հասնեմ և ումից էլ որ որդի ունենամ, 
Նրան կկոչեմ ես քո անունով, որ ամեն անգամ անունդ տալով աչքերս լցվեն լուռ արտասուքով:
Ասելուց հետո կփորձեմ խմել բաժակս գինով, բայց չեմ կարենա, կընկնեմ մտքով ու կհեռանամ:
Իսկ հեռանալուց հարսնացուդ կամաց քեզ կհարցնի, թե ով եմ եղել...
Իսկ դու թախիծդ մտքումդ պահած ուսերդ անտարբեր կսկսես շարժել:
Մի պահ շուռ կգամ ուկտեսնեմ քեզ մեղավոր կանգնած, մի բան էլ կասեմ.
- Դավաճան իմ սեր, եղիր երջանի'կ... Ու կհեռանամ և գուցե հավերժ…



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (02.06.17)
Դիտումներ: 4154 | Տեգեր: Իմ, ԵՂԻՐ, ՊԱՐՈՒՅՐ, սեր..., Սևակ., տեսանյութ, երջանիկ, դավաճան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика