menu
person

Երբ ես երիտասարդ էի, մտածում էի, որ գլխավորը փողն է. Այժմ 70 տարեկան եմ և հասկանում եմ, որ չէի սխալվում... Ջիմ Ռոն (ճիշտ խնայելու խորհուրդներ)

 


 

   

Երբ ես երիտասարդ էի, մտածում էի, որ գլխավորը փողն է: Այժմ ես 70 տարեկան եմ և հասկանում եմ, որ չէի սխալվում: Ջիմ Ռոն

21-րդ դարում քննարկվող ամենաարդիական թեմաներից են խնայողություններն ու ներդրումները, սակայն քչերն են տիրապետում սեփական բյուջեի կառավարման արվեստին: Ստորև ներկայացնում ենք 10 խորհուրդ, թե ինչպես կարելի է խնայել.

1. Երբեք խանութ մի՛ գնացեք առանց ցուցակի:

Նախապես որոշված ապրանքային անվանացանկը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ գնումներից՝ հատկապես կանանց պարագայում:


2. Հրաժարվե՛ք յուրաքանչյուր տեսակի վարկից: Դա կհանգեցնի միայն ավելորդ ծախսերի:

3. Սովորե՛ք բոլոր վճարումները կատարել կանխիկ փողով: Կանխիկ փողի բացակայությունը գրպանում առավել նկատելի է:

4. Երբեք մի՛ գնեք ապրանքներ, երբ քաղցած եք: Դատարկ ստամոքսը կստիպի Ձեզ գնել կրկնակի շատ ապրանքներ:

5. Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որտեղ եք պահելու խնայված գումարը, ապա ամենայն հավանականությամբ Դուք այն կծախսեք: Առանց նպատակի գումար խնայելը բավականին բարդ է: Պետք է հստակ իմանաք, որտեղ ներդնել:

6. Մի՛ շարժվեք առաջատար ընկերությունների թելադրանքով: Խոսքը հատկապես կորպորացիաների մասին է, որոնց ապրանքանիշը մարդկանց հոգեբանության վրա առավել մեծ ազդեցություն է թողնում:

7. Եթե Ձեզ մոտ առաջանում է մեծ ցանկություն՝ ինչ-որ բան գնել, ապա սպասեք մինչև «առավոտ»:  Ապրանքը գնեք միայն այն դեպքում, երբ առավոտյան դեռ ցանկություն ունեք:

8. Սովորություն դարձրեք ոչինչ չգնել աշխատավարձ ստանալու օրը: Հոգեբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ օրը Դուք Ձեզ հարուստ եք զգում և կյանքին նայում եք վարդագույն ակնոցներով ՝ գնելով հաճախ այն, ինչն անհրաժեշտ չէ:

9. Մի՛ հրապուրվեք գայթակղիչ գովազդներով և «անհավանական» զեղչերով: Հատկապես Հայաստանում խորամանկությունները շատ-շատ են: Առավել նախընտրելի կլիներ կուպոնների առկայությունը:

10. Իսկ այս մեթոդը շատերին կօգնի: Էությունը կայանում է հետևյալում. մի պահ մտածենք, թե առօրյայում ինչ ծախս ենք կատարում, որը կարող ենք և չկատարել: Ենթադրենք՝ դուք ամեն օր մոտակա վաճառակետից կամ սրճարանից սուրճ եք գնում (որպես գնի հիմք ընդունենք միջինացված 300 դրամ): Տարեկան մենք սուրճի համար կծախսենք 109.500 դրամ (ՀՀ նվազագույն աշխատավարձի կրկնակին): Իսկ ի՞նչ ահռելի գումար այն կկազմի 10 տարի անց: Հիմա եկեք պատկերացնենք, որ մեկ տարի խնայել ենք մեր ամեն օրվա սուրճի գումարը, և հավաքված միջոցները, որպես ավանդ, ներդրել ենք ՀՀ առևտրային բանկերից մեկում: Այս գումարը մեզ տարեկան կբերի մոտավորապես 15.000 դրամի եկամուտ (կախված տոկոսադրույքից ): Կարելի է նաև խնայված գումարով կատարել ավելի նպատակային ծախսեր: Խնայելու սկզբունքը հենց սրանում է՝ խնայել, ներդնել և հետագայում վայելել:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (07.08.17)
Դիտումներ: 4096 | Տեգեր: Ես, գլխավորը, մտածում, փողն, երիտասարդ, Երբ, էի, է., որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика