menu
person

Երևանում տղամարդը հարձակվել է բանկից 15 մլն դրամ ստացած կնոջ վրա և «թռցրել» գումարը

 


 

   

Արման Մելքոնյանը տուժող կնոջ՝ Կ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ կատարել է ավազակային հարձակում և հափշտակել է կնոջ պայուսակում եղած առանձնապես խոշոր չափի գումարը՝ մոտ 15 միլիոն դրամ:

Տուժող կինը՝ Կ.-ն, այդ օրը ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղում մարել էր իր ավանդը, ստացել էր վերոհիշյալ գումարը ու դուրս էր եկել բանկից:

Ինչպես կպարզվի հանցագործության բացահայտումից հետո՝ Արման Մելքոնյանը Կ.-ին սկսել է հետևել հենց բանկի մասնաճյուղում: Երբ կինը ստացել է գումարը, դուրս է եկել, Արմանը գնացել է նրա հետևից, շքամուտքում կատարել է հարձակումը՝ կնոջը վնասվածքներ է պատճառել, խլել է պայուսակն ու փախել է: Պայուսակի միջից հափշտակել է բանկից ստացված փողով տոպրակը ու պայուսակը նետել է՝ չիմանալով, որ կնոջ պայուսակի մեջ ևս… 7 միլիոն դրամ կար:

Տուժող Կ.-ն ՎՏԲ-Հայաստան բանկի իր մասնաճյուղ գնացել էր  դեպքի նախորդ օրը՝ 2017 թվականի հունվարի 19-ին: Նա մտադիր էր իր ավանդին գումար ավելացնել, սակայն դժգոհ է մնացել բանկում իր ավանդի նկատմամբ գործող տոկոսադրույքից ու ասել է, որ ավանդը կհանի, մեկ այլ բանկ կտանի:

Նրան հորդորել են հաջորդ օրը ներկայանալ՝ ասելով, որ միգուցե նրա ավանդի նկատմամբ այլ տոկոսադրույք կարող է կիրառվել:

Սակայն հաջորդ առավոտյան բանկի մասնաճյուղից զանգել են կնոջ որդուն ու ասել են, որ ավելի բարձր տոկոսադրույք առաջարկել չեն կարող, նրա ավանդի գումարը արդեն պատվիրված է, նա կարող է օրվա ընթացքում բանկ այցելել ու ավանդը մարել:

Կնոջ ընտանիքը մտադիր է եղել տարածք ձեռք բերել, դրա համար կնոջ մոտ առկա է եղել հավելյալ գումար:

Ավանդի ամբողջ գումարը՝ 15 միլիոն դրամից ավելի, կինը ստացել ու բանկի աշխատակցուհուն հարցրել է՝ իսկ վտանգավոր չէ՞ այս գումարով ձեր բանկից դուրս գալը: Կնոջը խորհուրդ են տվել զանգել որդուն ու վերջինիս ուղեկցությամբ տուն գնալ: Բայց կինը տուն է գնացել մենակ և ենթարկվել է հարձակման…

Հարձակումը կատարողը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ, երբ նա ուրիշի անձնագրով փորձում էր փախչել Հայաստանից:

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.06.18)
Դիտումներ: 1256 | Տեգեր: վրա, դրամ, բանկից, Երևանում, հարձակվել, 15, Կնոջ, Տղամարդը, մլն, ստացած | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика