menu
person

Էպիլյացիա. վտանգավո՞ր է արդյոք այն կրծքագեղձի առողջության համար

 


 

   

Մարմնի վրա մազերի քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ որոշ հիվանդությունների ժամանակ՝ ժառանգական նախատրամադրվածությունից, էթնիկ պատկանելությունից (հարավային ժողովուրդներն ավելի առատ մազածածկ ունեն), հորմոնալ ֆոնից (կանանց մոտ կարող է մարմնի որոշ հատվածներում արագանալ մազի աճման տեմպը, երբ խախտվում է կանացի և տղամարդկանց հորմոնների հարաբերակցությունը):

Այսօր անցանկալի մազերից ազատվելն ունի երկու ճանապարհ. դեպիլյացիա՝ մազերի մեխանիկական կամ քիմիական նյութերի ու քսուքների միջոցով հեռացումը, որը բավականին տրավմատիկ է, ցավոտ և կարճաժամկետ արդյունք է ապահովում: Եվ երկրորդը՝ էպիլյացիա. մազարմատների գործիքային ու ավելի հիմնովին հեռացում: Մեր օրերում էպիլյացիայի ամենատարածված մեթոդներից են էլեկտրաէպիլյացիան, լազերային և ֆոտոէպիլյացիան: Դրանց հիմքում ընկած է մազարմատի ֆոլիկուլի վնասումն էլեկտրական կամ լուսային ճանապարհով: Վերջերս սկսել են կիրառել նաև ուլտրաձայնային մեթոդը: Կան սարքեր, որոնց հիմքում մի քանի մեթոդի համակցումն է:

Քաղցկեղածին են այսպես կոչված իոնիզացնող ճառագայթները, որոնք վնասում են բջջի ԴՆԹ-ն: Էպիլյացիայի որևէ տեսակ չի պատկանում այդ ճառագայթի տեսակին: Ավելին. ֆոտոէպիլյացիայի և լազերային էպիլյացիայի լուսային ճառագայթները չեն հասնում ավելի խորանիստ հյուսվածքներին: Անկախ նրանից այս մեթոդներով էպիլյացիան կատարվում է պտուկի, թե անութափոսի (թևատակի) շրջանում, առայժմ չկա որևէ ապացույց էպիլյացիայի և քաղցկեղի առաջացման ռիսկի միջև:

Միաժամանակ պետք է նշել, որ հետազոտությունները շարունակվում են, քանի որ էպիլյացիայի այս մեթոդները համեմատաբար նոր են կիրառվում:

Սակայն էպիլյացիան ունի բազմաթիվ այլ կողմնակի ազդեցություններ և բարդացումներ՝ մաշկի վնասում, բորբոքում, այրվածքներ, ցավ, ալերգիկ երևույթներ, մաշկի գույնի փոփոխություն (դեպիգմենտացիա), մաշկի կելոիդ փոփոխություններ և այլն: Էպիլյացիայի տարբեր մեթոդներն ունեն իրենց ցուցումները և հակացուցումները՝ կախված ուղեկցող հիվանդություններից, մաշկի և մազի տեսակից, գույնից: Այդ պատճառով կարևոր է նշել, որ պետք է դիմել բանիմաց բժիշկ-կոսմետոլոգների կամ լիցենզավորված մասնագետների:

Աղբյուրը:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (01.08.18)
Դիտումներ: 1542 | Տեգեր: Կրծքագեղձի, արդյոք, ՀԱՄԱՐ, առողջության, վտանգավո՞ր, Այն, Էպիլյացիա. | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика