menu
person

Բնական միջոց ոսկորների ցավի դեմ

 


 

   

Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ տառապում են հոդացավերից և ծնկների ցավերից: Եթե ունեք նմանատիպ ցավեր, սակայն ավանդական բժշկությունը ոչ մի կերպ չի օգնում ձեզ, ապա healthyfoodteam կայքի առաջարկած բաղադրատոմսը ձեզ համար է:

Բնական միջոցը, որի մասին կխոսենք, ունի բուժիչ հատկանիշներ: Այն պարունակում է հակաբորբոքային բաղադրիչներ, որոնք հանգստացնում են ցավը: Ի հավելումն, այն պարունակում է մագնեզիում, սիլիկոն, վիտամին C և բրոմելան:


Բաղադրություն

1 բաժակ նարնջի հյութ
1 բաժակ վարսակի փաթիլներ
1 բաժակ ջուր
1 դարչին
2 բաժակ կտրատած արքայախնձոր
Մեղր
Կես բաժակ կտրատած նուշ
Վարսակի փաթիլներն ու ջուրը լցրեք կաթսայի մեջ, թողեք եփվի մի քանի րոպե: Երբ վարսակը պատրաստ լինի, կրակն անջատեք և թողեք սառչի:

Վարսակի փաթիլները, արքայախնձորը, նարինջը, նուշը, դարչինն ու մեղրը լցրեք բլենդերի մեջ: Բոլոր բաղադրիչները լավ հարեք: Եթե խյուսը չափազանց խիտ է ստացվել, մի փոքր ջուր ավելացրեք:

Կանոնավոր կերպով կերեք ստացված բուժամիջոցը:

Ինչո՞ւ է այս միջոցն այսքան արդյունավետ:

Արքայախնձորը հարուստ է վիտամին C-ով, որն անհրաժեշտ է ոսկրային համակարգն ամրացնելու համար: Ի հավելումն, այն հարուստ է բրոմելանով, որը հզոր հակաբորբոքային միջոց է:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (04.08.16)
Դիտումներ: 3506 | Տեգեր: Բնական, դեմ, միջոց, ցավի, ոսկորների | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *