menu
person

Այս նշանի կանանց համար տղամարդիկ գլուխները կորցնում են

 


 

   

Կին Առյուծ
Առյուծ կանայք մշտապես իրենց ցուցադրում են, ասես թանկարժեք ադամանդ լինեն: Նա շատ է կարևորում անկեղծորեն իրենով հիացող տղամարդկանց վերաբերոմունքը: Դա նրան դուր է գալիս, սակայն սա դեռ չի նշանուկում, որ այդ տղամարդկանցից մեկն ինչ-որ շանս ունի այս թագուհու համար ավելի լինել, քան շարքային ծառա: Հաճախ Առյուծը հայտնվում է սիրային եռանկյունու գագաթին՝ դառնալով 2 ընկերների ուժգին համակրանքի առարկա: Եվ որքան էլ նրան դուր չի գալիս լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում, Առյուծ կնոջը հարկավոր է իրեն արժանի թագավոր: Նա ցանկանում է լինել իր սիրելիի միակը, եթե այդպես չեղավ, ապա նա պարզապես խաչ կքաշի այդ տղամարդու վրա: Առյուծ կանայք սեփականատերեր են և չեն կիսվում ոչ իրենց ունեցածով և ոչ էլ իրենց տղամարդով: Այլ կանայք նախանձում են Առյուծին, քանի որ հենց նա հայտնվում է անխտիր բոլոր տղմարդկանց ուշադրությունը գամվում է նրան:

Կին Կարիճ
Կարիճ կանայք չափազանց գրավիչ էներգետիկա ունեն: Նրանց աչքերում կա մի խենթ կիրք, որից տղմարդիկ կորցնում են իրենց գլուխը: Նրանց ներկայությամբ տղամարդը նմանվում է կոբրայի կողմից հիպնոսացված ճագարիկի: Սիրուն Կարիճ կանայք շատ լուրջ են վերաբերվում: Ոչ մի տղամարդու չի հաջողվի իրեն ենթարկեցնել Կարիճ կնոջը, փոխարենը՝ ինքը կլինի նրա հլու ծառան: Կարիճը հավատարիմ կին և կրքոտ սիորւհի է: Նա մշտապես իր տղամարդու կողքին է, պաշտպանում է նրան, անգամ եթե նա սխալ է, նա թքած ունի այլոց կարծիքի վրա:  
 
Կին Ջրհոս
Ջրհոսս կանայք շատ բարձր պահանջներ ունեն իրենց կողքին հայտնվել ցանկացող տղամարդու հանդեպ: Նա մշտապես հարգանք է  պահանջում իր անձի հանդեպ և չի լրջացնի հարաբերությունները մինչև չհամոզվի, որ իրեն ամենայն լրջությամբ են վերաբերվում, այլ ոչ որպես ժամանակ անցկացնելու մի տարբերակ: Հիմնականում Ջրհոսները շատ խելացի են լինում, ուստի առաջնորդվում են ուղեղով: Նրանք իսկական հումանիստներ են և իսկապես հոգ են տանում այլոց մասին: Նրանց մտահոգում են գլոբալ մասշտապի խնդիրները: Նրանք շատ յուրահատուկ են, ստեղծագործ, սակայն հաճախ լինում են անասելի համառ:

Կին Երկվորյակ
Երկովորյակ կանայք ունակ են փոխարինելու մի ամբողջ հարեմի: Սիրային հարաերություններում նրանք պարզապես աննման են, մշտապես նորովի և տարբերվող: Այս նշանի կանայք ունակ են գրավել ցանկացած տղամարդու ուշադրություն, քանի որ ոչ միայն կարողանում են արտահայտել խելացի և խորիմաստ մտքեր, այլև կարողանում են լսել և հասկանալ դիմացինին: Երկվորյակ կանայք ավելի շուտ բիզնես-լեդիներ են, քան տնային տնտեսուհիներ: Ընտանեկան հարաբերություններում նրանք հաճախակի տանջում են իրենց տղամարդուն իրենց կամակորություններով, սակայն միշտ էլ ներման են արժանանում, էլ որտե՞ղ կարելի է գտնել մի կին, ով այդպես կգունավորի կյանքդ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (22.03.18)
Դիտումներ: 844 | Տեգեր: տղամարդիկ, Են, գլուխները, ՀԱՄԱՐ, Այս, նշանի, կորցնում, Կանանց | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика