menu
person

Այս մարդու կինը միշտ հոգնած էր, և նա չէր կարողանում հասկանալ՝ ինչու... ահա, թե ինչ բացահայտվեց

 


 

   BlogNews

Երիտասարդ հայրիկ Տոնի Էմմսը սոցիալական ցանցում ընտանեկան լուսանկար հրապարակեց: Այդ նկարի մեջ շատ տպավորիչ է նրա կինը՝ Շառլոտտա Սպերրին, ով գրկախառնված քնած է իրենց փոքրիկ որդու հետ: Նկարի տակ Տոնին իրեն այդ պահին պարուրած զգացմունքների մասին է գրել:

Նրա գրությունը ակնթարթորեն տարածվեց համացանցով մեկ: «Երբեմն այս կինն ինձանից արժանի ուշադրություն չի ստանում: Ամեն անգամ, երբ ես գործից տուն եմ վերադառնում, նա իրեն միշտ շատ «հոգնած» է զգում: Թվում էր, թե այդ ինչից պետք է նա հոգնի: Չէ՞ որ հենց ես էի ողջ օրը աշխատում, մինչ նա նույնիսկ դուրս էլ չէր գալիս տանից…

Վերջին ժամանակներս ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ: Արդյոք ինչո՞վ է զբաղվում կինս իմ բացակայության ընթացքում, որ մշտապես հոգնած է լինում: Մի՞թե նա նստում է երեխայի հետ և հեռուստացույց է դիտում: Դե իհարկե, ոչ:

Մեր երեխան սոված է լինում: Շառլոտտան նույնպես քաղցած է լինում, բայց նա մոռանում է իր մասին և կերակրում է մեր փոքրիկին: Հետո նա խաղում է փոքրիկի հետ, փոխում է տակդիրները, նորից է խաղում հետը… Ինչ-որ պահի երեխան հոգնում է և քնում: Սակայն մայրիկը ժամանակ չի ունենում քնելու:

Նա պետք է հավաքի թափթփված խաղալիքները, լվանա փոքրիկի հագուստը, լվանա ափսեները…Մինչ նա հասցնում է այդ ամենն անել, երեխան արթնանում է և նորից մայրիկի ուշադրության պահանջն է զգում: Շառլոտտան նորից կերակրում է փոքրիկին և խաղում է նրա հետ: Եվ դա այն դեպքում, երբ ինքը ժամանակ չի ունեցել նորմալ սնվելու:Երբ ես տուն եմ վրադառնում ծանր և հոգնած աշխատանքային օրվանից հետո, ապա միայն մեկ հայացքը դեպի իմ երկու ամենաթանկ մարդկանց ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդը: Եվ նայելով հոգնած Շառլոտտին՝ ես հասկանում եմ, թե նա որքան ուժ և ջանք է գործադրել մեր փոքրիկի լավ ինքնազգացողությունն ապահովելու համար:

Եվ չնայած առաջին հայացքից կնոջ գործադրած ջանքերն աչքի չեն ընկնում, չնչին են թվում, բայց ես հասկանում եմ, թե ինչ մեծ և ծանր աշխատանք է կատարում: Քանի որ մայրիկ լինելը սարսափելի դժվար է: Ես իսկապես շատ եմ սիրում իմ երկու քնած փոքրիկներին: Եվ նրանք արժանի են հանգստի ծանր օր ունենալուց հետո, քան որևէ այլ մեկը»:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.03.18) | Հեղինակ: BlogNews W
Դիտումներ: 1054 | Տեգեր: հասկանալ՝, հոգնած, միշտ, կարողանում, Մարդու, Նա, Կինը, չէր, Այս, Էր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *