menu
person

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի 8 նշան․ ինչպես պաշտպանել անոթները

 


 

   entertrain.1in.am

Գիտնականները բարձր խոլեստերինը համարում են աթերոսկլերոզի, ինֆարկտի և ինսուլտի զարգացման հիմնական գործոն: Գլխավոր դերը կատարում է, այսպես կոչված «վատ խոլեստորինը», հատկապես ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակը:

Բայց կա նաև լավ լուր՝ մենք կարող ենք այն վերահսկել: Բժիշկներն ասում են, որ ճիշտ ընտրված դիետան կարող է 10-15 տոկոսով իջեցնել խոլեստերինի մակարդակը: Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:

Նախ պետք է իմանալ խոլեստերինի բարձրացված աստիճանը, ինչի համար, իհարկե, պետք է դիմել բժշկին: Սակայն, եթե ձեր կամ ձեր մտերիմների մոտ նկատում եք հետևյալ սինդրոմները, ապա կարելի է եզրակացնել, որ դա բարձր խոլեստերինի արդյունք է.

• ձեր գլուխը հաճախակի ցավում է կամ միգրեն ունեք
• դուք շուտ եք հոգնում
• ունեք բարձր արյան ճնշում
• միշտ ցանկանում եք քնել
• նկատվում է ախորժակի խաթարում
• լյարդի ցավեր եք ունենում
• հաճախակի փորկապություն կամ ընդհակառակը՝ փորլուծություն
• լարվածություն

 

Դիետայի օգնությամբ խոլեստերինի աստիճանն իջեցնելու համար անհրաժեշտ է նախ՝ կենդանական ծագման ճարպերը փոխարինել բուսականով: Օգտակար են նաև վիտամիններով հարուստ բանջարեղեններն ու մրգերը:
Եթե ունեք ավելորդ քաշ, ապա շատ կարևոր է այն կարգավորելը, քանզի դա նույնպես բազմաթիվ հիվանդությունների առաջացման գործոն կարող է լինել:

Կերեք հաճախակի, բայց քիչ քանակությամբ, կարևոր է օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ հեղուկներ խմելը: Խուսափեք տապակախ ուտեստներից և նախապատվությունը տվեք թխված, եփված կամ շոգեխաշված ուտեստներին:

Այսպիսի դիետան ոչ միայն կօգնի իջեցնել խոլեստերինի մակարդակը, այլև կբարելավվի ձեր արտաքին տեսքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.02.18) | Հեղինակ: entertrain.1in.am W
Դիտումներ: 1780 | Տեգեր: Արյան, անոթները, Ինչպես, բարձր, մեջ, խոլեստերինի, պաշտպանել, մակարդակի, նշան․ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *