menu
person

Արդյոք ձեր արյան շրջանառությունը նորմայի մեջ է. 13 նշան, որ պետք չէ անտեսել

 


 

   

Արյան վատ շրջանառությունը շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարծում եք։ Արյան նորմալ շրջանառության դեպքում օրգանիզմն ապահովվում է անհրաժեշտ նյութերով և հորմոններով, կարգավորվում է pH-ի մակարդակը։ Այն էական նշանակություն է ունենում օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում։

Budetezdorovy ru-ն գրում է, որ արյան վատ շրջանառության դեպքում մարմնի որոշակի հատվածներ անհրաժեշտ քանակով արյուն չեն ստանում։ Գոյություն ունեն բազմաթիվ սովորություններ, վարքի ձևեր, որոնք մարդուն խոցելի են դարձնում այս խնդրի նկատմամբ։  Ծխախոտի օգտագործում, հղիություն, սխալ սնունդ, ճարպակալում.. ահա բազմաթիվ պատճառներից ընդամենը մի քանիսը, որոնց հետևանքով արյան շրջանառությունը վատանում է։ Արյան վատ շրջանառությունը կարող է հանդիպել տարբեր տարիքի անձանց շրջանում։ Այն չբուժելու դեպքում առողջությանը կարող եք մեծապես վնասել։ Այս խնդրի հետևանքով կարող են տուժել ուղեղը, սիրտը, լյարդը, երիկամներն ու վերջույթները։

Որ նշաններ են վկայում արյան վատ շրջանառության մասին։Արյան վատ շրջանառությունը համարվում է լուռ մարդասպան, քանի որ խնդրի նշանները վաղ շրջանում շատ թույլ են արտահայտվում. դրանք նկատելի են դառնում միայն այն ժամանակ, երբ խնդիրն արդեն իսկ սրվել է։ Հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին, որոնք կարող են վկայել արյան շրջանառության խանգարման մասին։

Բորբոքումներ ոտքերին։ Ոտքերին կարող է ցան առաջանալ, որը չի անհետանում երկար ժամանակ։ Եթե ցանկանում եք հասկանսլ՝ արդյոք առկա՞ է արյան շրջանառության հետ կապված խնդիր, ուշադրություն դարձրեք ձեռքերին և ոտքերին։ Չոր, կարմիր հետքերի առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

Այտուցներ։ Եթե արյան վատ շրջանառությունը սկսում է խանգարել երիկամներին, կարող է հեղուկի կուտակում առաջանալ։ Եթե ձեռքերը կամ ոտքերն ուռել են, դա կարող է վկայել արյան վատ շրջանառության մասին։

Մաշկի գույնի փոփոխություն։ Եթե երակներում արյան հոսքը դժվարացած է, մաշկը կարող է գունատվել։ Ձեռքերի մաշկի գույնը կարող է բաց լինել, իսկ ոտքերի ու ձեռքերի մյուս հատվածները կարող են կապտավուն տեսք ստանալ։

Երակների վարիկոզ լայնացում։ Արյան վատ շրջանառությունը հանգեցնում է երակներում ճնշման բարձրացման։ Սա հանգեցնում է երակների այտուցների։

Մազաթափություն, թույլ եղունգներ։ Սա ամենաակնհայտ նշաններից է, որը կարող է վկայել այն մասին, որ մարմինն անհրաժեշտ քանակով սննդարար նյութեր չի ստանում։ Մազերը կարող են չորանալ, թուլանալ, ինտենսիվորեն թափվել։ Որպես կանոն՝ թուլանում են նաև եղունգները. դրանք սկսում են կոտրվել։

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Արյան վատ շրջանառության դեպքում տուժում է ամբողջ օրգանիզմը. նյութափոխանակության համակարգը բացառություն չէ։ Նյութափոխանակության դանդաղեցման հետևանքով կարող է փորկապություն առաջանալ։

Իմունային համակարգի թուլացում։ Պաթոգեններին հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու օրգանիզմի կարողությունը ևս կախված է արյան շրջանառությունից։ Եթե առկա է որևէ խանգարում, կարող եք հաճախ հիվանդանալ։ Վնասվածքների ու վերքերի ապաքինման համար կարող է երկար ժամանակ պահանջվել։

Սառը ձեռքեր և ոտքեր։ Երբ արյան շրջանառությունը նորմալ է, մարմնի ջերմաստիճանը ևս կարգավորված է։ Եթե արյունը դանդաղ է շրջանառվում, ջերմաստիճանի վերահսկողությունը ևս դանդաղում է։ Սա ցրտի զգացում է առաջացնում, հատկապես՝ մեծ քանակով նյարդային վերջույթներ ունեցող հատվածներում՝ ձեռքերում և ոտքերում։

Հոգնածություն։ Երբ արյան շրջանառությունը դանդաղում է, մկաններին հասնող էներգիայի քանակը սահմանափակվում է։ Քիչ քանակով թթթվածին և սննդարար նյութեր ստանալու արդյունքում՝ օրգանիզմն ավելի արագ է հոգնում։ Սա ուղեկցվում է շնչահեղձությամբ, ցավով մկաններում և արագ հյուծվածությամբ սովորական գործողություններ կատարելու ընթացքում։

Սիրտ։ Ստենոկարդիայի նշանները սկսվում են կրծքավանդակում ճնշող զգացողությունից։

Ախորժակի բացակայություն։ Եթե արյան շրջանառությունը վատացել է, կարող եք դադարել քաղցի զգացում ունենալ և ավելի քիչ ուտել օրվա ընթացքում։ Սա, իր հերթին՝ հանգեցնում է ախորժակի կորստի։

Մոռացկոտություն։ Ուղեղի նորմալ աշխատանքը կախված է նաև արյան շրջանառությունից։ Դրա խանգարման հետևանքով կարող եք կենտրոնանալու հետ խնդիրներ ունենալ և օրվա ընթացքում մտավոր հոգնածության զգացում ունենալ։ Արյան վատ շրջանառությունը կարող է ազդել նաև երկարաժամկետ հիշողության վրա։

Թմրածություն։ Գրեթե յուրաքանչյուր ոք վերջույթների շրջանում թմրածության զգացում է ունենում։ Արյան վատ շրջանառության դեպքում այս տհաճ խնդրին առավել հաճախ եք բախվելու։

Արյան շրջանառությունը լավացնելու համար հարկավոր է առողջ կենսակերպ վարել, հետևել սննդակարգին և պարբերաբար մարզվել։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (31.03.18)
Դիտումներ: 1000 | Տեգեր: է., նորմայի, մեջ, Ձեր, Արյան, արդյոք, նշան, շրջանառությունը, 13, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *