menu
person

«Անընդհատ վեճեր էինք ունենում, որոշեցինք բաժանվել». Էմմա Սապունջյանը՝ գործընկերոջ հետ սիրավեպի, մերժումներ ստանալու ու սիրելի մասնագիտությանը հասնելու

 


 

   

Աղջիկը, որը երազում էր դառնալ օդաչու, հետո դիպուկահար, դարձավ դերասանուհի: Վերջինը ևս երազանքների շարքում էր, որին հասնելու համար, իր խոսքով, բազմաթիվ խոչընդոտներ է անցել, բազմիցս արտասվել:

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողներին արդեն հայտնի է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկեք մեր հոգիները» հեռուստաֆիլմերից։ Իրեն բնորոշելիս նա ասում է՝ ինքնավստահ եմ ու ալարկոտ: Ալարկոտությունը, Էմմայի խոսքով, դրսևորվում է բոլոր հարցերում՝ բացառությամբ մասնագիտականից:

Tert.am Life—ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել անձնական ու մասնագիտական կյանքի, չիրականացված երազանքների և այլ հարցերի մասին:

Էմման ծնվել է Հայաստանում, բայց առաջին քայլերը դեպի դպրոց արել է ՌԴ-ում: 3 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, 4 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք:

Ասում է, թեև փոքր է եղել, կարոտի համը ճաշակել է հենց այդ տարիքից:

«Առաջին և երկրորդ դասարաններում այնտեղ եմ դպրոց հաճախել: Երբ գնացինք, փոքր էի, Երևանն այդքան լավ չէի հիշում, բայց շատ էի կարոտում, ուզում էի վերադառնալ։ Այդպես էլ եղավ: Երբեք չեմ գնա  Հայաստանից դուրս ապրելու: Իհարկե, Աստված տա, նման խնդրի առաջ չկանգնեմ, բայց երբեք չեմ սիրել օտարության մեջ ապրելը: Հայաստանն ու Երևանն են իմ տունը»,– ասաց նա:

Էմման ընտանիքի միակ երեխան է, բայց, նրա խոսքով, դա իրեն էգոիստ չի դարձրել: Ասում է՝ էգոիզմը, գուցե,  արտահայտված է այնքանով, որ ինքն իրեն շատ է սիրում, երբեք չի թերագնահատում: «Դեռ փոքր տարիքից, երբ տանը կոնֆետի վերջին հատիկն էր մնում, մինչև բոլորին ստիպողաբար չասեի՝ վերցրեք, ինքս չէի ուտի։ Մինչև հիմա էլ այդպես է: Երևի նրանից է, որ ես նույն վերաբերմունքը ստացել եմ իմ ծնողներից: Իրենք ամեն ինչի լավն են արել ինձ համար, երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել: Մինչև օրս էլ եթե մի բան ուզում եմ, հաջորդ օրն ունենում եմ»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում: Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է: Դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում: Կապույտ, կանաչ, մոխրագույն՝ Էմմայի աչքերի գունապնակն է, որն փոխվում է օրվա տարբեր ժամերին. «Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ե՞ս դնում, ասում եմ ոչ՝ աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է»:

Դեռ փոքր տարիքից Էմման սիրել է ինքնաթիռ նստել, ասում է` միշտ երազել է օդաչու լինելու մասին, իսկ ավելի ուշ՝ դիպուկահարի մասնագիտությամբ է տարվել. «Դասարանով գնացել էինք կրակելու: Ես բավականին լավ էի կրակել, ինձ առաջարկեցին անվճար սովորել դիպուկահարի մասնագիտությունը, քանի որ հեռու պիտի գնայի, չկարողացա մասնակցել դասերին։ Թե՛ օդաչուի, թե՛ դիպուկահարի մասնագիտությունները մինչև այսօր մնում են իմ չիրականացված երազանքների շարքում»:

Փոքր տարիքում Էմմային որևէ մեկը չի հուշել, թե իր մեջ դերասանական տաղանդ կա, ավելին՝ հետագայում հակառակն են պնդել, բայց որոշել է ընդունվել Թատերական ինստիտուտ, որն ավարտել է նախորդ տարի։

«Սկզբում ուզում էի ռեժիսուրայի բաժին ընդունվել, բայց ինձ ճիշտ ուղու վրա դրեցին։ Հիմա եմ հասկանում, որ ռեժիսորի աշխատանքից այդքան լավ գլուխ չէի հանի, որքան իմ մասնագիտությունից,- ասաց նա և ավելացրեց, որ ծնողները չեն առարկել իր որոշմանը,- Մեր ինստիտուտում սովորող շատ երեխաներ կային, որոնց ծնողները դեմ են իրենց ընտրությանը, սակայն իմ դեպքում նման խնդիր չի եղել: Ընդհանրապես, ծնողներս ինձ ոչինչ չեն արգելել: Միշտ ասել են՝ արա այն, ինչ ուզում ես, երևի դրա համար էլ ամեն ինչ չափի մեջ եմ անում: Ինձ երբեք չեն պատժել կամ ասել` այս կամ այն բանը քեզ չի կարելի: Ասել են` քո կյանքն է, դու ես որոշում»:



Առավել մանրամասն՝ այստեղ



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.07.18)
Դիտումներ: 2650 | Տեգեր: ունենում, վեճեր, հետ, «Անընդհատ, էինք, գործընկերոջ, Էմմա, Սապունջյանը՝, բաժանվել»., որոշեցինք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика