menu
person

«Ամեն ինչ շատ նուրբ ու գեղեցիկ է». Կարեն Ասլանյանը` նոր սերիալի և Մարիամ Ալեքսանյանի հետ համբույրի տեսարանների մասին

 


 

   life.tert.am

Հուլիսի 2–ից «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Այրված անուրջներ» նոր հեռուստասերիալը, որտեղ խաղում են Կարեն Ասլանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Ժաննա Բուտուլյանը, Յուլյա Ֆինկը, Տիգրան Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը և այլք։

Հեռուստանովելի գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանը նոր աշխատանքի մասին առաջին անդրադարձը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սպասվող հեռուստանախագիծը տարբերվում է մյուս սերիալներից, քանի որ, լինելով երկարատև սերիալ, ունի ամբողջական սյուժե։

Պատմությունը ծավալվում է ուսանող ընկերների միջև, սիրային եռանկյունի է ձևավորվում Կարեն Ասլանյանի, Մարիամ Ալեքսանյանի և Ժաննա Բուտոււլյանի հերոսների միջև։  Կարենի և Մարիամի կերպարները սիրում են իրար, նախագիծը մեկնարկում է նրանց հարսանիքով, որը, սակայն, չեղյալ է համարվում։ Թե ինչու, դերասանը չի բացահայտում, որպեսզի հեռուստադիտողների համար առավել հետաքրքիր լինի։

Կարենի խոսքով` այս առաջարկն ընդունել է, քանի որ սցենարը շատ գրավիչ էր իր համար։ «Լևոնն ապահոված ընտանիքի  տղա է, կուրսում ցանկալի փեսացու է, և նրան փորձում են խանգարել ամուսնանալ։ Խափանված հարսանիքն ու դրան հաջորդած մի շարք իրադարձությունները շատ են հասունացնում կերպարիս։ Ինձ համար շատ հետաքրքիր է խաղալ այս դերը»,– ընդգծեց Կարենը։

Կերպարից կերպար անցնելիս Կարենի համար շատ կարևոր է նորովի ներկայանալը։ Նրա խոսքով` ամեն անգամ փորձում է «Որպես գլխավոր դեր` սա իմ 5-րդ հեռուստասերիալն է, ինչը քիչ չէ։  Ինձ համար շատ  կարևոր է, որ դերերս տարբերվեն իրարից։ Երբ «Առաջնորդներում» Արամիկ խաղալուց հետո «Դեպի երազանքում» մարմնավորեցի Արմանին, կերպարներն այնքան տարբեր էին, մարդիկ, նույնիսկ, ասում էին` սա ուրիշ դերասան է։ Ինձ համար գերխնդիր է, որ կերպարներս իրար չնմանվեն։ Կարծում եմ` կարողացել եմ Լևոնին էլ այնպես մարմնավորել, որ  չնմանվի մյուս կերպարներիս»,– նշեց Կարենը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.06.18) | Հեղինակ: life.tert.am W
Դիտումներ: 1981 | Տեգեր: գեղեցիկ, Կարեն, Ասլանյանը, Ու, նուրբ, Նոր, շատ, է»., ԻՆՉ, «Ամեն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *