menu
person

Խորամանկություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

 


 

   mypage.am

Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
 

1. Որպեսզի վերնաշապիկն այլևս չծակծկի: Թրջեք նոր վերնաշապիկը, դրեք ափսեի վրա կամ ցելոֆանի մեջ և դրեք սառցարանի մեջ մոտ 10 ժամ: Ապա այն դրեք տաք ջրի մեջ: Վերնաշապիկն ավելի փափուկ կդառնա և այլևս չի ծակծկի ձեզ:


2. Ինչպես հոտից ազատել հագուստը: Հագուստը հոտից ազատելու համար օղին խառնեք ջրի հետ 1-ը՝ 3-ի հարաբերությամբ, ապա անցքեր ունեցող շշով այն լցրեք հագուստի վրա:


3. Ինչպես ազատվել տոնային կրեմից առաջացած հետքից: Լվանալուց առաջ լցրեք սափրվելու համար նախատեսված կրեմը:


4. Ինչպես ազատվել շրթներկի հետքից: Շրթներկից առաջացած հետքերը լվանալու համար օգտագործեք մազերի համար նախատեսված լաքը: Այն քսեք հետքի վրա և թողեք մի քանի րոպե: Ապա թրջեք հետքը և լվացեք:


5. Ինչպես մաքրել զամշե կոշիկները: Զամշե կոշիկները լավ մաքրել կարելի է եղունգների համար նախատեսված բարակ խարտոցով:


6. Ինչպես մաքրել կաշվե կոշիկներն աղերից, այլ հետքերից: Կոշիկները, որոնք ենթարկվել են աղի, ձյան բացասական ազդեցությանը, կարելի է մաքրել ատամի խոզանակով և ջրի մեջ 2-ը՝ 1-ի հարաբերությամբ բացված քացախով:


7. Ինչպես վերադարձնել լաքից կոշիկների տեսքը:  Մաքրեք բամբակով թրջված վազելինով:


8. Ինչպես վերադարձնել խամրած կոշիկի տեսքը: Վերցրեք անձեռոցիկ կամ կտոր, այն թրջեք լոսյոնի փոքր քանակով, որպեսզի կոշիկը վերադարձնեք իր տեսքին:


9. Ինչպես ամրացնել կոճակը: Թուլացած կոճակը կարելի է ամրացնել թափանցիկ լաքով:


10. Ինչպես ամրացնել ակնոցի փոքր պտուտակները: Դա ևս կարող եք անել թափանցիկ լաքի միջոցով:


11. Ինչպես անել, որ կրծկալի երկաթները դուրս չգան: Օգտագործեք պլաստիր այս խնդրից ազատվելու համար:


12. Ինչպես ազատվել ճարպի հետքերից: Օգտագործեք ամանները լվանալու հեղուկը: Բավական է կեղտոտված հատվածին մի փոքր ամանի հեղուկ քսելը:


13. Ինչպես ազատվել քրտինքի հոտից: Դա կարելի է անել կիտրոնի հյութով կամ էլ սննդային սոդայով:


14. Ինչպես չեզոքացնել սպորտային կոշիկների տհաճ հոտը: Վարժություններ անելուց հետո մի փոքր սոդա լցրեք կոշիկների մեջ, որպեսզի այն իր մեջ քաշի, ապա լավ հանեք այն:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (23.10.16) | Հեղինակ: mypage.am W
Դիտումներ: 13147 | Տեգեր: որոնց, յուրաքանչյուր, մասին, իմանա, պետք, աղջիկ, խորամանկություններ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика