menu
person

5 ակնհայտ նշան, որ նա քեզ հետ ֆլիրտ (սիրախաղ) է անում

 


 

   Womanitely.com

Երբևէ մտածե՞լ ես, թե արդյոք այն հմայիչ տղան հետդ ֆլիրտ է անում, թե ոչ: Մի քանի ապացուցված տարբերակ կա իմանալու համար, թե դու նրան հետաքրքրում ես, թե ոչ: Ահա մի քանի բան, որ տղամարդիկ կամա կամ ակամա անում են որից կարող ես հասկանալ հավանում են քեզ թե ոչ.

Ժպիտը

Ժպիտը շատ լավ նշան է: Երբ հարցը ֆլիրտին է վերաբերում, ժպիտն այստեղ մեծ դեր է խաղում որպես նշան: Եթե նկատում ես, որ քեզ շատ է ժպտում ուրեմն մեծ հավանականություն կա, որ քեզ հավանում է ու ուզում է մոտենալ: Միգուցե նա ուղղակի ամաչում է, ուստի ինչու՞ չհեշտացնել ամեն ինչ առաջինը նրան մոտենալով: Իհարկե եթե նրան հավանում ես: Ամաչելու ոչ մի բան չկա առաջինը մոտենալու մեջ: Ժպտա և սկսիր խոսակցություն նրա հետ:

Կարմրելը

Եթե նկատում ես, որ տղան կարմրում է քո ներկայությամբ, դա ամենաակնհայտ նշաններիգ մեկն է, որ նա փորձում է հետդ ֆլիրտ անել: Անպայման չէ, որ միայն ամաչկոտ տղաները կարմրեն, ցանկացած տղա էլ կարմրում է գեղեցիկ աղջիկ տեսնելիս: Կարմրելը մարմնի ֆունկցիա է, որը կառավարման ենթակա չէ, ուստի եթե քո ներկայությամբ շատ է կարմրում, ուրեմն քեզ հավանում է:

Աչքերի կապ

Եթե տղան սովորականից երկար է աչքերիդ մեջ նայում, ուրեմն շանսերը բարձր են, որ քեզանով հետաքրքրված է: Չէ՞ որ մենք բոլորս էլ աչքերով կապ ենք հաստատում ֆլիրտ անելիս, նույնն էլ տղաների դեպքում է:

Ֆլիրտային հպում

Եթե քո դուր եկած տղան քեզ հպվում է, դա հաստատ նշան է, որ քեզ հավանում է: Շատ աղջիկներ անտեսում են այս կարևոր նշանը, բայց դու չպետք է դա անես: Մեկ էլ տեսար ապագա ամուսինդ է!!

Մեծացած բիբերը

Երբեմն մեր աչքերը մեզ «վառում» են, եթե նույնիսկ մենք չենք ուզում: Երբ մենք հրապուրված ենք ինչ որ մեկով մեր աչքերի բիբերը մեծանում են, իսկ եթե չենք հավանում մեկին կամ մի բան, այդ ժամանակ փոքրանում են: Եթե նկատում ես, որ տղայի բիբերը մեծանում կամ մեծացել են, դա ամենամեծ նշանն է, որ այդ տղան քեզանով շատ է հետաքրքրված:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (29.04.18) | Հեղինակ: Womanitely.com W
Դիտումներ: 2028 | Տեգեր: ֆլիրտ, (սիրախաղ), Նա, անում, որ, նշան, հետ, ակնհայտ, քեզ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика