RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

10 հիանալի միջոց կոշիկները տհաճ հոտից ազատելու համար (Ինչպես վերացնել տհաճ հոտերը)

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   



Ինչպես վերացնել տհաճ հոտերը. հետաքրքիր փաստեր

Orer.am-ը ներկայացնում է տհաճ հոտերից ազատվելու լավագույն տարբերակներ:

Մի շտապեք վրայից հանած հագուստը տեղավորել պահարանում: Մարդու մաշկի ծակոտիներով օրական գոլորշիանում է մոտ մեկ լիտր հեղուկ: Գոլորշիները «ֆիլտրվում են» կտորի միջոցով: Այդ ֆիլտրը` կտորը, պետք է ազատել գոլորշիների մնացորդներից. հովհարեք զգեստները:


Դուք ինքներդ չեք ծխում, սակայն ձեր հյուրերին ծխելն արգելել անհարմար է: Իսկ ծխախոտի ծուխը շուտ է ներծծվում: Բավական չէ միայն օդափոխել սենյակը: Ծխախոտի հոտով ներծծվում են նաև հագուստները: Որպեսզի ազատվեք այդ հոտից, հյուրերի գնալուց հետո բացեք պատուհանը, խավոտ 2-3 սրբիչ թրջեք և դրեք սենյակի տարբեր մասերում: Խոնավ սրբիչները ներծծում են այդ տհաճ հոտը: Ծխախոտի կուտակված ծուխը սենյակից կարելի է վերացնել մի քանի մոմ վառելով:


Որպեսզի բնակարանից վերացնեք յուղաներկի հոտը, անհրաժեշտ է բնակարանում 2-3 օր պահել մեկ դույլ ջուր:


Որպեսզի սենյակում հաճելի հոտ լինի, մի քանի կաթիլ օծանելիք լցրեք չվառած էլեկտրական լամպի վրա: Բավական է վառել այն, և սենյակում կտարածվի օծանելիքի հաճելի բույրը:


Որպեսզի վերացնեք սպասքապահարանում առաջացած տհաճ հոտը, բավական է այնտեղ մի գիշեր թողնեք թարմ կաթ և դռները պինդ փակեք:


Ջնարակված սպասքից տհաճ հոտը կարելի է վերացնել` այն եռացնելով ջրի մեջ` ավելացնելով փոքր քանակությամբ քացախ և կարտոֆիլի կեղև:


Եթե պահարանից խոնավության կամ բորբոսի տհաճ հոտ է գալիս, պահարանի մեջ մի քանի կտոր շաքար դրեք:


Որպեսզի խոհանոցից վերացնեք կերակրի հոտը, տաք գազօջախի վրա մի փոքր աղ ցանեք:


Կաթսայից տհաճ հոտը կվերանա, եթե այն լվանաք աղաջրով:


Եթե թավան շփեք թեյով, ձկան ու սոխի հոտը կվերանա:


Ձկան տհաճ հոտը լրիվ վերացնելու համար ամանեղենը լվացեք քացախով, կիտրոնի հյութով:


Եթե կաթը թափվել է գազօջախի վրա, պետք է անմիջապես վրան թրջած թերթ գցել, որպեսզի հոտը սենյակում չտարածվի:


Ծովատառեխի հոտը դանակների վրայից հեռացնելու համար բավական է դրանք շփել գազարով կամ կարտոֆիլով:


Ձեռքերի վրայից սոխի կամ սխտորի հոտը կարելի է անցկացնել սուրճի նստվածքով: Սխտորը մաքրելուց և կտրատելուց հետո ձեռքերից հոտը անցկացնելու համար ձեռքերը առատորեն շփեք աղով և լվացեք գոլ ջրով:


Սոխը մաքրելուց հետո ձեռքերը շփեք եփած կարտոֆիլով և սոխի հոտն իսկույն կանհետանա:






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.11.16)
Դիտումներ: 4354 | Տեգեր: հոտից, միջոց, հիանալի, վերացնել, (Ինչպես, ՀԱՄԱՐ, 10, ազատելու, կոշիկները, տհաճ | - Վարկանիշ -: 0.0/0