menu
person

Յոգան ապագա մայրիկներին օգտակար է

 


 

   


Հղիության  և ծննդաբերության ընթացքում բազմաթիվ խնդիրներից կարելի է խուսափել, եթե այդ ժամանակը օգտագործվի  օրգանիզմի առողջացման համար: Ինչպես գրում է clinics.am-ը, տոքսիկոզները, այտուցվածությունը, գլխացավերը, արգանդի բարձր տոնուսը առողջ հղի կնոջ համար չեն:
 

Կա հղիության ընթացքը և ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու հիանալի միջոց` հղիների համար նախատեսված յոգայի համալիր վարժություններ, որոնք կարելի է կատարել հղիության առաջին օրերից: Ինչքան շուտ սկսվեն պարապմունքները, այնքան մեծ է հավանականությունը, որ կնոջ ինքնազգացողութունը 9 ամիսների ընթացքում կլինի հրաշալի, առանց բարդությունների, իսկ ծննդաբերությունը` հեշտ ու բնական ճանապարհով:

Հատուկ վարժությունների միջոցով կարելի է խուսափել ավելորդ քաշից, ողնաշարի ցավերից: Կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բծերի առաջացումը: Ի տարբերություն մարմնամարզության, որի ժամանակ բավական էներգիա է ծախսվում` յոգան օգնոմ է լրացնել այդ էներգիայի պաշարները և դրական ազդեցություն է ունենում բոլոր օրգանների վրա:

Որոշ դիրքեր (ասաններ) բավականին ամրացնում են արգանդի պատերը, ասանների ժամանակ կտրուկ շարժումներ չկան, դրանք լավացնում են արյան հոսքը, մարզում ողնաշարը, մկանները: Ասանները ապահովում են արյան ճիշտ շրջանառություն, երեխայի շարժումների համար անհրաժեշտ տարածություն:

Յոգան հատկապես օգտակար է այն հղիներին, որոնք տառապում են ոտքերի այտուցվածությամբ, երակների լայնացմամբ, վերջույթների թմրածությամբ:

Նման բարդություններից խուսափելու համար պարապմունքները պետք է սկսել հղիության առաջին եռամսյակում: Յոգան օգնում է կարգավորել ոտքերի արյան շրջանառությունը, ձեռք բերել մարմինը թուլացնելու, շնչառությունը, լարվածությունը կարգավորելու հմտություններ:

Յոգայի կանոնավոր պարապմունքները օգնում են կնոջը հանգստանալ, կառավարել զգացմունքները և սթափ լինել ծննդաբերության ժամանակ:

Եթե նախկինում կինը չի զբաղվել յոգայով, պետք է խորհրդակցել բժշկի հետ, եթե չկան հակացուցումներ, կարելի է սկսել պարապմունքները: Խորհուրդ չի տրվում ընդգրկվել ընդհանուր խումբ, հղիների համար կան հատուկ ծրագրեր:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/yogahxinerihamar2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (08.12.13) W
Դիտումներ: 2131 | Տեգեր: ապագա մայրիկ, հղիների համար | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика