menu
person

Ընտրում ենք ամուսնական մատանի...

 


 

   

Ամուսնությունը կարևոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը։ Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլև հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան։ Սակայն, որոշակի կանոնների անտեղյակ լինելու պարագայում ամուսնական մատանին ընտրելը կարող է մի իսկական գլխացավանք լինել։ 
 
ladies.am-ը ներկայացրել է որոշ կանոններ, համաձայն որոնց դուք կարող եք ձեզ համար ճիշտ ամուսնական մատանի ընտրել։
 
Եթե շրջեք խանութներում, ապա կտեսնեք, որ ադամանդյա ամուսնական մատանիների բազում տարբերակներ կան, սակայն մատանու ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են ձեր դրամապանակի պարունակությունը, ճաշակը և այլն։ Ահա մի քանի հիմնական տարբերակներ։
 
Միակնանի մատանի։ Միակնանի մատանին ամուսնական դասական մատանի է, որը մշտապես եղել է հանրահայտ ընտրություն։
 
Ադամանդե մատանի։ Այս պարագայում կողային քարերը տարբեր ագուցարաններով են հարմարեցված մատանուն։ Սա ոչ միայն պահպանում է ադամանդը, այլև ծայրն ավելի հարթ է դարձնում։ Նման մատանիները հիանալի ընտրություն կլինեն ակտիվ կանանց համար, ովքեր սիրում են նրբագեղ տեսք ունենալ։
 
 
Երեք ակնանի ադամանդե մատանի։ Այս մատանիները կազմված են երեք ադամանդներից, որոնք բնութագրում են անցյալը, ներկան և ապագան՝ որպես հավերժ սիրո խորհրդանիշ։ Այս մատանիների կենտրոնական մասում դրված է մեծ ադամանդ, իսկ մյուս երկու փոքրերը կողքերից են։
 
Ձեր ճաշակին համապատասխան մատանի ընտրելն այնքան էլ դժվարին գործ չէ, պարզապես պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի՝ ձեւին և որակին։ Հարսնացուների մեծ մասը նախապատվությունը տալիս է կլոր մատանիներին, սակայն պետք է օրիգինալ լինել՝ ընտրելով օվալաձև, տանձի տեսք ունեցող քարով կամ քառակուսի կտրվածքով մատանի։ Երբ խոսքը վերաբերում է որակին՝ առաջնային պետք է ուշադրություն դարձնել կտրվածքին, գույնին, կարատին և մաքրությանը։
 
Եթե հարսնացուները հետևեն վերոնշյալ կանոններին, ապա հարսանեկան մատանի ընտրելն այլևս դժվարություն չի լինի։
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/yntrumenqamusnakanmatani1.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (23.11.13) W
Դիտումներ: 4914 | Տեգեր: Քո հարսանիքը, հարսանեկան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика