menu
person

Խորհուրդներ համակարգիչը ճիշտ մաքրելու համար

 


 

   

Ինչպե ՞ս ճիշտ մաքրել համակարգիչը կեղտից և փոշուց Ինչպես բոլոր բարդ տեխնիկական սարքավորումները, այնպես էլ համակարգիչը ժամանակ առ ժամանակ պետք է մաքրել կեղտից և փոշուց: Եթե էկրանին նկատելի են մատնահետքեր, ստեղների արանքներում ընկել են մանր բաներ և փոշի, պրոցեսորից այնպիսի ձայն է գալիս, ասես ինքնաթիռ է թռչում, ապա համակարգիչը կարգի բերելու ժամանակն է:

ՔԱՅԼԵՐ՝

1.  Անջատեք համակարգիչն ու մոնիտորը գործը սկսելուց առաջ:  Պետք է անջատել ոչ միայն սեղմելով կոճակը, այլև վարդակներից:  Չպետք է մոռանալ անվտանգության մասին և բաց ձեռքերով մի' դիպչեք մալուխներին:


Ինչպե ՞ս ճիշտ մաքրել համակարգիչը կեղտից և փոշուց



2.  Սկսենք մոնիտորից:  Պետք է էկրանը մաքրել հատուկ անձեռոցիկներով կամ այլ հատուկ միջոցներով:  Նաև կարող եք օգտվել ակնոցների համար նախատեսված կտորից:  Մի' օգտագործեք սովորական սպիրտ, այն կարող է վնասել հատուկ ծածկույթը:
3.  Իսկ հիմա ստեղնաշարը:  Կարող եք հանել ստեղները լավ մաքրելու համար:  Այդ դեպքում ճիշտ հիշեք ստեղների հերթականությունը:  Կոճակները հանելուց հետո լցրեք դրանք պոլիէթիլենային տոպրակի մեջ, վրան լցրեք ջուր և մի քիչ մաքրող միջոց:  Թափահարեք տոպրակը:  ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ջուրը ստեղնաշարին մի լցրեք, հակառակ դեպքում այն շարքից դուրս կգա:  Մաքրե'ք նաև մկնիկը սպիրտային անձեռոցիկով կամ կտորով:
4.  Հասանք ամենադժվարին՝ պրոցեսորին:  Եթե առաջին անգամ եք մաքրելու և վախենում եք վնասել, դիմեք մասնագետին:  Բացեք մի կողմը և փոշեկուլի միջոցով մաքրեք:  Ուշադիր եղեք մանր դետալները չվնասելու համար:

Նյութի աղբյուրը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/img/nkar2/Maqrel_hamakargichy_1.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (02.04.13)
Դիտումներ: 3404 | Տեգեր: Համակարգչային օգնություն, օգտակար խորհուրդներ կենցաղի համար | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *