menu
person

Խորհուրդներ ձեզ համապատասխան օծանելիք ընտրելու համար

 


 

   


Յուրաքանչյուր ոք, առաջնորդվելով սեփական ճաշակով, որոշակի բույրեր է նախընտրում (հիշողությունների,  տպավորությունների, տրամադրության  միախառնումով): Սակայն պարֆյումեր-ոճաբանները օծանելիք ընտրելիս առաջնորդվում են մարդու արտաքինով ու  նրա կրքոտությամբ:
 

Հայտնի է, որ կանայք լինում են 4 տիպի` գարնանային, ամառային, աշնանային ու ձմեռային: Եվ յուրաքանչյուրին համապատասխանում  են  բույրերի հատուկ տեսակներ. այն, ինչ գերազանց «սազում» է ձմեռային կնոջը, մեղմ ասած, լավ չի հնչում, ասենք,  «գարնանային» կնոջ դեպքում: Պետք է հիշել, որ օծանելիքը սեփական կերպարը կերտելու վերջին շտրիխն է, և սխալ ընտրված բույրը կարող է փչացնել այդ կերպարը կամ, առնվազն, բացասական ազդեցություն թողնել իմիջի  վրա: Նման սխալներից խուսափելու համար մի քանի խորհուրդներ կան, որոնք կօգնեն ամբողջական դարձնելու ձեր ստեղծած կերպարը:

Ամառային կանանց օծանելիքներ.  սազում են խորհրդավոր ու հիշվող բույրերը, ասենք` ծաղկայինը` էկզոտիկի միախառնությամբ: Ծանր ու սուր, մրգային հոտերը նրանց դեպքում նախընտրելի չեն: Ամառային կանանց հարմար են  թեթևակի քաղցր ու շատ կանացի, սակայն ոչ շատ էկզոտիկ, իսկ  ծանր ու սուր արտահայտված հոտերը  «հակացուցված են»: Հարմար են ծաղկային ցանկացած խտանյութերով (վարդ, նարգիս) և վանիլային հոտերը:  Պետք է ընտրվեն չշշմեցնող հոտեր: Այդ օծանելիքները գրեթե միշտ լինում են ոսկեգույն կամ շագանակագույն: Դրանք ավելի բաց են, քան «աշնանայինները» ու ավելի մուգ են, քան «գարնանայինները»:

Աշնանային տիպի կանանց հարմար են տաք, գրավիչ, հանելուկային, նաև խորը երանգներ ունեցող բույրերը: Փոքր ինչ սուր, հագեցած, սակայն ոչ շատ ագրեսիվ բույրն ընդգծում է  աշնանային կնոջ արտասովորությունը: Թարմ ծաղկային ու մրգային համադրությունները նրանց հարմար չեն: Շատ սազում են արևելյան տիպի բույրերը:
 

Դրանք պետք է հիշեցնեն  արևադարձային անտառներ ու քաղցր մրգային հոտեր, պետք է լինեն ծանր, զգացմունքային, նրբակիրթ ու էրոտիկ , որոնցից ջերմություն ու կանացիություն է բուրում, և ընդգծվում  է կնոջ հմայքը: Գերազանց են  տարաշխարհիկ ծառերի (սանդալ),  մուսկուսի ու համպարի բույրերը: Շքեղ, հագեցած բույրերը, որ նրանց պարագայում շատ բնական հնչեղություն ունեն,  մյուսների դեպքում  ծանր են, քաղցր, սուր ու տհաճ:  Այս տիպի կանանց օծանելիքները  մուգ գույն ունեն:

Ձմեռային տիպի կանայք պետք է խուսափեն սուր և ուժեղ հոտերից: Նրանց սազում են  Արևելքի տարաշխարհիկ բույրերը` տաք, խորհրդավոր ու հանելուկային:  Օծանելիքը  պետք է լինի խորն ու անկրկնելի, հետաքրքրություն առաջացնող: Ձմեռային տիպի կանանց սազում է ցուրտը  մեղմացնող , միաժամանակ  խորհրդավորությունն ընդգծող հոտ. գերազանց  են պաչուլիի, սանդալի հոտերը: Օծանելիքը չպետք է շքեղ լինի: Ավելի շատ սազում են մրգային հոտերը: Սակայն գարնանային թարմ հոտերն էլ ձմեռային կանանց կարող են անկրկնելի հմայք  հաղորդել:

Գարնանային կանայք պետք է խուսափեն սուր արտահայտված հոտերից: Դրանք ուշադրություն են գրավում, իսկ գարնան հմայքը չպետք է աչք ծակող լինի: Նրանց սազում են թեթևակի, հազիվ «հնչող» հոտերը: Հարմար են ծաղկային ու մրգային բույրերը: Գարնանային կանանց սազում են մաքուր, թեթև, մրգերի ու կանաչի, գարնան տպավորություն ստեղծող բույրերը: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն ծանր ու սուր, այլ պետք է պարուրեն թեթևակի բույրով ու եթերայնության տպավորություն ստեղծեն, որը համահունչ լինի գարնանային կնոջ էությանը:

Բոլոր թվարկված տարբերակները կիրառելի են նաև տղամարդկանց օծանելիք ընտրելու  դեպքում: Եթե օծանելիք ընտրելիս  առաջնորդվեք այս ոչ խորամանկ ցուցումներով, ապա ձեր կերպարին այս վերջին շտրիխը պարզապես անկրկնելիություն  կհաղորդի:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/kak_vybrat_parfyumeriyu-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (07.02.14) W
Դիտումներ: 1715 | Տեգեր: Օծանելիք, քո բույրը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика