menu
person

Խոհանոցի ճիշտ կահավորումը կարևոր է

 


 

   

Խոհանոցը տան այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր կին լիարժեք տանտիրուհի է զգում՝ ստեղծելով իր փոքրիկ աշխարհը: Հավանաբար բոլորը գիտեն, որ կերակուրներն ավելի համեղ են լինում, եթե դրանք պատրաստվում են սիրով ու հաճույքով: Հարկ է նշել, որ սենյակի ընդհանուր մթնոլորտը կախված է նաև ինտերիերից: Օրինակ, ավելի նպատակահարմար է խոհանոցը կահավորել բաց գույներով, ինչպես նաև տեղադրել մեծ պատուհան, որպեսզի որքան հնարավոր է շատ լույս ներթափանցի այնտեղ:

Պետք է ուշադրություն դարձնել նաև կահույքին: Այն պետք է լինի փոքր, բայց միևնույն ժամանակ այնպիսին, որ իր մեջ բավական շատ խոհանոցային իրեր պարունակի: Ճաշասեղանի չափը պետք է համապատասխանի ընտանիքի անդամների թվին: Խոհանոցը կահավորելիս ավելի շատ առաջնորդվեք «վեցերորդ զգայարանով»: Այնտեղ տեղադրված բոլոր իրերը պետք է միայն ջերմ զգացմունքներ առաջացնեն: Անհրաժեշտ է հիշել, որ ինտերիերը ձևավորելիս չպետք է կենտրոնանալ միայն կահույքի վրա: Օրինակ, պետք է ընտրել գեղեցիկ ջահ, պատուհանագոգերը զարդարել գեղեցիկ ծաղիկներով և այլն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/a4ecb24f1e8e-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (07.05.13)
Դիտումներ: 7897 | Տեգեր: ինտերիեր, Տան կահավորում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика