RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Խնդիրների մասին այս առակը կբացի աչքերդ․․․ ինչո՞ւ են մարդիկ բողոքում

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Շատ առակների մեջ մեջ դարերի և ժողովուրդների իմաստնությունն է թաքնված։ Ահա մի պատմություն, որը շատ բան կարող է պատմել մարդկային խնդիրների բնության մասին։

Եվ այսպես, մի անգամ մի ճամփորդ անցնում էր մի տան մոտով։ Տան շեմին ճոճաթոռների վրա տարիքով ամուսիններ էին նստած, իսկ գետնին շուն էր պառկած և աղիողորմ վնգստում էր։ «Ի՞նչ է կատարվում նրանց շան հետ»,–մտածեց ճամփորդը և գնաց իր գործերով։

Հաջորդ օրը նա կրկին անցնում էր նույն տան մոտով, և ամեն ինչ լրիվ նույնն էր՝ ծերունիները աթոռներին նստած, իսկ վնգստացող շունը՝ գետնին պառկած։ Ճամփորդը կրկին խղճաց շանը, բայց ոչինչ չհարցրեց ու անցավ։

Երրորդ օրը, երբ նա կրկին նույն տեսարանին ականատես եղավ, նրա համբերության բաժակը լցվեց և նա հարցրեց. «Ի՞նչ է պատահել ձեր շանը, ինչո՞ւ է նա աղիողորմ ձայներ հանում»։ Նրան պատասխանեցին, որ շունը վնգստում է, քանի որ մեխի վրա է պառկած։ Ճամփորդի զարմանքին չափ ու սահման չկար. «Այդ դեպքում ինչու՞ նա վեր չի կենում»։ Ծեր կնոջ պատասխանը պարզապես ցնցեց նրան. «Նա բավարար ցավ է զգում վնգստալու համար, սակայն ոչ այնքան բավարար, որպեսզի վեր կենա»։

Հենց այդպես էլ լինում է մարդկանց մոտ։ Հաճախ նրանք բողոքում են խնդիրներից, սակայն բացարձակ ոչինչ չեն ձեռնարկում։ Երևի թե նրանց վիճակն այնքան էլ վատ չի լինում։





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.06.19)
Դիտումներ: 223 | Տեգեր: բողոքում, մարդիկ, մասին, կբացի, աչքերդ․․․, առակը, խնդիրների, Այս, Են, Ինչո՞ւ | - Վարկանիշ -: 0.0/0