menu
person

Ճարպերը մարդու օրգանիզմում. Ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ ու ինչպե՞ս են այրվում

 


 

   panarmenian.net

Ըստ տեսակների ճարպերը լինում են չհագեցած (պոլի- և մոնոչհագեցած), հագեցած և տրանսճարպեր, որոնք ամենավտանգավորն են: Չհագեցած ճարպերը (ձկան յուղ, բուսական կարագ և այլն) համարվում են ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար, իսկ շատերն ուղղակի անհրաժեշտ են կենսաապահովման օրգանների և համակարգերի լիարժեք գործունեության համար:

Ճարպն էներգիայի հսկայական հոսք է ապահովում: Էներգիայի այդպիսի մակարդակ չի կարելի ապահովել` օգտագործելով միայն սպիտակուցներ և ածխաջրատներ: Ճարպի ամեն մի գրամը 9 կալորիա է տալիս: Համեմատության համար` սպիտակուցների ու ածխաջրերի մեկ գրամն ընդամնեը 4 կալորիա է տալիս: Առանց ճարպի պաշարի մեր մարմինը սկսում է ինքն իրեն ուտել` քայքայելով հյուսվածքներն ու մկաններն անհրաժեշտ քանակի էներգիա ստանալու համար:

Առանց ճարպի մենք չէինք կարողանա շարժվել: Ճարպերը հանդես են գալիս որպես մեր օրգանիզմի բոլոր նյարդային թելերով անցնող գերհաղորդիչ ուղիներ, ապահովելով դրանց մեկուսացումը` ուղեղից ստացվող իմպուլսների անցումը դյուրացնելու համար:

Ճարպն ապահովում է սննդարար նյութերի տեղափոխումն օրգանիզմում: Ճարպը նպաստում է մի շարք կենսական նշանակության հորմոնների առաջացմանը:

Օրգանիզմը կուտակում է ճարպը, եթե սննդի հետ ավելի շատ էներգիա է ստանում, քան սպառում է կենսագործունեության համար: Դա կախված է նաև սննդի որակից և հավասարակշռվածությունից: Ճարպի այրման գործընթացը խթանելու համար անհրաժեշտ է նվազեցնել սննդի հետ ստացվող էներգիան կամ ավելացնել ծախսվողը: Իդեալական կլինի անել և մեկը, և մյուսը միաժամանակ:

Ճարպի մեջ առկա էներգիան մոբիլիզացնելու համար, անհրաժեշտ է գործի դնել էներգիայի ազատման հորմոնալ մեխանիզմները:

Եթե արյան մեջ բավարար չէ շաքարի պարունակությունը, լյարդը սկսում է արտադրել այն` ամեն անգամ նոր չափաքանակ արտազատելով արյան մեջ: Սկզբից այն վերածվում է կրախմալի, հետո` սպիտակուցի, հետո միայն ճարպերի: Այդ փոխակերպումը բավականին դանդաղ է ընթանում, բայց հաճախ գործը դրան չի հասնում:

Թեև սպիտակուցը ճարպերի համեմատ կիսով չափ պակաս էներգիա է տալիս, այն շատ ավելի հեշտ է տրոհվում, քանի որ ճարպի պաշարներն իրար միացած առանձին «ճարպաթթուներ են»: Արյան լավ շրջանառության դեպքում ճարպերն անմիջապես յուրացվում են, տարիքի հետ արյան շրջանառության վատթարացմանը զուգահեռ ճարպերը պակաս հասանելի են դառնում էնզիմների համար, որոնք մոբիլիզացնում են ճարպաթթուները լյարդում և մկաններում փոխակերպման համար:

Ուստի, 30 տարեկանից հետո, նստակյաց կյանք վարելու դեպքում, մկանների սպիտակուցները տրոհվում են և վերածվում շաքարի: Սակայն, եթե մկաններն ակտիվ են, դրանք ակտիվացնում է «հորմոնազգայուն լիպազան», որը ճարպերը տրոհող էնզիմ է: Շվեդացի գիտնականները ապացուցել են, որ էնզիմների ակտիվություն է նկատվում 1-ժամյա զբոսանքից հետո և պահպանում է ճարպեր տրոհելու ունակությունը 12 ժամվա ընթացքում:

Ուստի ցանկացած սննդակարգ պետք է ուղեկցվի մկանային ծանրաբեռնվածությամբ, քանի որ այն տևական ազդեցություն է ունենում ճարպերի տրոհման վրա: Դա կիրառվում է միջին և չափավոր ծանրաբեռնվածությամբ աշխատող մկանների համար, սակայն հարմար չէ բարձր ծանրաբեռնվածության դեպքում: Ճարպերի տրոհմանն ուղղված մարզումը պետք է տևական լինի` միջին և չափավոր ծանրաբեռնվածությամբ: Կարևոր է այնպիսի վարժություններ անել, որոնք որքան հնարավոր է շատ մկաններ են գործի դնում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.02.18) | Հեղինակ: panarmenian.net W
Դիտումներ: 434 | Տեգեր: Ու, անհրաժեշտ, Են, օրգանիզմում., Ինչո՞ւ, դրանք, ճարպերը, Մարդու, Ինչպե՞ս | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика