menu
person

Տրամադրությունը բարձրացնող թուրմեր

 


 

   

Երկարատև ընկճախտը, սթրեսային հոգեվիճակը, նյարդային համակարգի խանգարումները մեծ վնաս են հասցնում առողջությանը: Կան խոտաբույսեր, որոնք տրամադրությունը բարձրացնող, նյարդերը հանգստացնող, ուժերը վերականգնող հատկություն ունեն: Դրանցով պատրաստած թուրմերը կօգնեն հաղթահարել հոգեկան լարվածությունը:

Լավ է օգնում, օրինակ, լեռնային հնդկամոլախոտով (հնդկացորենի տեսակ է) թուրմը: 2/3 ճաշի գդալ տերևներին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, խմել օրվա ընթացքում` ուտելուց առաջ: Մեկ այլ տարբերակ է օձասխտորով (հարցրեք դեղատներում) թուրմը. 2 թեյի գդալ մանրացրած տերևներին և արմատին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, եռացնել 10 րոպե, խմել օրը 3 ամգամ` կեսական բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:
Նյարդային լարվածությունը թուլացնող միջոց է նաև անանուխով (դաղձ) թեյը: 1 ճաշի գդալ անանուխի տերևներին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել և 10 րոպե եփել: Խմել առավոտյան և երեկոյան` կեսական բաժակ:   



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/53634a22fd28-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (21.09.12) W
Դիտումներ: 2868 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика