RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Տնտեսուհու անկյուն. Կահույքի կեղտերը մաքրելու 6 գերազանց տարբերակ

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   EnterTrain

Ահա կաշվե կահույքը մաքրելու համար 6 պարզ խորհուրդ:

1. Կեղտը և սննդի մնացորդները կմաքրի սովորական օճառը: Վերցրեք օճառով մի քիչ թաց սպունգ, այն մի քիչ քամեք և զգուշությամբ սրբեք կահույքը: Ավելի լավ է՝ չափից շատ ջուր չօգտագործել: Փրփուրի մնացորդները կարելի է չոր կտորով մաքրել:

2. Իսկ սա ամենա «էկոլոգիապես մաքուր» մեթոդն է: Վերցրեք 1 բաժակ կովի բնական կաթ, մի քիչ տաքացրեք, լցրեք ոչ մեծ տարայի մեջ: Դրա մեջ թրջեք մաքուր կտոր և լավ քամեք: Սրբեք բազմոցը: Մնացորդները չոր անձեռոցիկով մաքրեք:

3. Գրչի հետքերը կարելի է կպչուն ժապավենով մաքրել: Այն կպցրեք մակերևույթին և զգուշությամբ քաշեք: Հետքերը լվացեք բնական օճառով և մաքուր ջրով:

4. Կաշվե մակերևույթը մաստակից կամ մեղրամոմից մաքրելու համար վերցրեք մի կտոր սառույց և դրեք ցելոֆանե տոպրակի մեջ: Դրեք կեղտոտ հատվածին: Մնացորդները զգուշությամբ մաքրեք դանակի ծայրի հակառակ կողմով:

5. Մարկերի հետքրեը կարելի է հեշտությամբ մաքրել էթիլ սպիրտով: Հետո կարող եք բիծը մաքրել սպունգով և ջրով:

6. Բազմոցի վրայի քերծվածքներից ազատվել կօգնի «հեղուկ կաշին»: Նախ պետք է վերացնել բոլոր կոշտությունները և յուղազերծել մակերևույթը: Հետո քսեք «հեղուկ կաշվի» առաջին շերտը, այն հարթեցրեք և թողեք չորանա: Կախված խնդրի բարդությունից՝ պրոցեդուրան կարող եք կրկնել:

Կաշվե կահույքը լավ պահպանելու համար աշխատեք սենյակում խոնավության նորմալ մակարդակ պահել:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.03.18) | Հեղինակ: EnterTrain
Դիտումներ: 360 | Տեգեր: տարբերակ, մաքրելու, գերազանց, կեղտերը, տնտեսուհու, Կահույքի, անկյուն. | - Վարկանիշ -: 0.0/0