menu
person

Սննդի ընդունումը՝ ըստ կենսաբանական ժամերի

 


 

   

Գիտնականները պարզել են, որ սննդի ընդունման ժամերը կարգավորելով` կարելի է ազատվել քնատությունից ու ցրվածությունից, լավացնել նյութափոխանակությունը, խուսափել գիրանալուց և, առհասարակ, պահպանել առողջությունը: Ծանոթանանք այն ժամերին, երբ մենք պետք է սնունդ ընդունենք:

Մոտավորապես ժամը 6:00-ից մեր օրգանիզմը պատրաստ է էներգիայի մեծ չափաբաժին ընդունել, որը պետք է բավականացնի ամբողջ օրվա համար: Ժամը 6-7-ը նախճաշելու ճիշտ ժամանակահատվածն է, ընդ որում` այն պետք է սննդարար և լիարժեք լինի:
     
Առավոտյան ժամը 10:00-ին պետք է թեթևակի սնվել` ուժերը պահպանելու համար:
     
Կեսօրին` ժամը 15:00-16:00-ի սահմաններում, անհրաժեշտ է օրգանիզմը «սնել» էներգիայի նոր չափաբաժնով: Թեթևակի ճաշելու ժամանակն է: Եթե աշխատավայրում եք, անպայման պետք է դադար տալ և հանգստանալ, քանի որ հենց այս ժամանակահատվածում է մարդու հոգեբանական և ֆիզիկական ակտիվությունը հասնում նվազագույնի:
     
18:00-19:00-ն ընթրելու ժամանակահատվածն է: Մոտավորապես 20:00-ից հետո ցանկալի է օրգանիզմն առհասարակ չծանրաբեռնել սննդով: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/qqnzo3-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (31.10.12) W
Դիտումներ: 1811 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика