menu
person

Սննդի համադրություններ, որոնցից պետք է խուսափել

 


 

   

Մթերքների ճիշտ համադրությունը ոչ միայն բազմազան է դարձնում ուտեստների համը, այլև օգնում է նիհարել, էներգիա է տալիս ամբողջ օրվա համար և հրաշալի տրամադրություն է հաղորդում:

 Համադրություններ, որոնցից պետք է խուսափել

Սպիտակուցներ + ածխաջրեր, օրինակ՝ համբուրգեր
Տարբեր տեսակի սպիտակուցներ, օրինակ՝ բեկոն և ձու
Օսլա + սպիտակուց, օրինակ՝ մակարոն + հավի միս
Օսլա + շաքար, օրինակ՝ կարտոֆիլ + կետչուպ
Ճարպեր + շաքար, օրինակ՝ պաղպաղակ, հրուշակ
Շաքար + մրգեր, օրինակ՝ ելակ հարած սերուցքով


Մթերքների ճիշտ համադրություններ

1. Խաշած ձու + բանջարեղեն

Ուսումնասիրությունների համաձայն՝ ձուն կարող է բարձրացնել կարոտինոիդներ (բանջարեղենին գույն տվող պիգմենտներ) կլանելու օգանիզմի հատկությունը: Դրանք ոչ միայն օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև լավացնում են տեսողությունը, խոնավեցնում մաշկը և օգնում քաղցկեղային բջիջների դեմ պայքարում:


2. Թյունոս + կոճապղպեղ

Կոճապղպեղը նպաստում է ստամոքսի մաքրմանը և ճնշում է օրգանիզմում բորբոքային գործընթացներ առաջացնող ֆերմենտները: Թյունոսը հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք նպաստում են նիհարելուն:


3. Սպանախ + ավոկադոյի յուղ

Ավոկադոյի յուղի շնորհիվ՝ նվազում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը: Յուղը նաև պարունակում է В խմբի վիտամիններ և վիտամին Е, որոնք կարող են նորմայի մեջ պահել հորմոնալ հավասարակշռությունը և ճարպերը վերափոխել օգտակար էներգիայի՝ դրանք կողքերին կուտակելու փոխարեն:


4. Եգիպտացորեն + լոբահատիկավորներ

Հետազոտությունները ցույց են տվել, որ լոբազգիները նպաստում են նիհարելուն, իսկ եգիպտացորենը պարունակում է ճարպային յուղեր, որոնք նվազեցնում են ճարպակալման և սրտանոթային հիանդությունների, շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի առաջացման ռիսկը:


5. Սեխ + կարմիր խաղող

Սեխը հայտնի է իր միզամուղ հատկություններով: Սեխի շնորհիվ՝ օրգանիզմում ավելորդ հեղուկ չի մնա, իսկ խաղողը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել ճարպի կուտակումը:


6. Հավի միս + կայնեյան պղպեղ

Բլորին հայտնի է, որ հավի միսը հարուստ է սպիտակուցներով, ինչը այն դարձնում է հագեցնող և օգտակար, իսկ կծու պղպեղը նպաստում է ճարպի այրմանը և քաղցի զգացումի նվազմանը:


7. Կարտոֆիլ + պղպեղ

Կարտոֆիլից հրաժարավել պետք չէ, պարզաես այն առանց յուղի օգտագործեք, իսկ աղի փոխարեն օգտագործեք պղպեղ, ոը կանխում է ճարպային բջիջների առաջացումը:


8. Սուրճ + դարչին

Դարչինը պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք կարող են ճեղքել ճարպային կուտակումները որովային մասում, իսկ սուրճը նվազեցնում է ախորժակը: Դարչինը հայտնի է նաև երիտասարդությունը պահպանող իր ունակությամբ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (19.08.17)
Դիտումներ: 1175 | Տեգեր: համադրություններ, խուսափել, պետք, որոնցից, սննդի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика