menu
person

Շտապ օգնություն՝ լյարդի համար

 


 

   

Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է և հատուկ խնամք, ուշադրություն է պահանջում: Հաճախ լյարդն իր մասին չի հիշեցնում, քանի դեռ խնդիրը լուրջ չէ: Որպեսզի «դանակը ոսկորին» չհասնի, անհրաժեշտ է սկսել խնամել լյարդը՝ առանց հիվանդությունների նախանշաններին սպասելու: Ձեզ ենք առաջարկում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն լյարդին և կլավացնեն դրա աշխատանքը:

Սև հաղարջի և շաքարի խառնուրդ կերեք. 1:2-ի հարաբերությամբ:

Կռատուկի (лопух) թուրմ խմեք: 5 ճ/գ կռատուկի մանրացրած արմատը լցրեք թերմոսի մեջ, վրան 1 լ եռացրած ջուր լցրեք և թրմեք 5-6 ժամ: Օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, խմեք խառնուրդը 1/3 բաժակի չափով:

Մասուրի թեյ խմեք: 1 բաժակ մասուրի վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք, ավելացրեք 1 ճ/գ մեղր: Ամբողջը բաժանեք 3 չափաբաժինների և խմեք օրվա ընթացքում:

Կեչու տերևները եփեք: 150 գ տերևների վրա 3 բաժակ տաք ջուր լցրեք, թողեք թրմվի 3-4 ժամ: Ապա քամեք և օրական 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ խմեք 0.5 բաժակի չափով:

Հիշե՛ք, որ լյարդը զգայուն և կարևոր օրգան է, որը խնամքի կարիք ունի:
 







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (29.09.16)
Դիտումներ: 10705 | Տեգեր: օգնություն՝, ՀԱՄԱՐ, լյարդի, Շտապ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика