menu
person

Շրթունքի ճաքերի դեմ

 


 

   dasaran.am


Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Գ.Գրիգորյան ք.Երևան

Ինչպես Դուք նշեցիք, այդ ճաքերը կոչվում  են անգուլիտներ` բերանի անկյունների գրգռում: Դրանց առաջացման պատճառները մի քանիսն են` ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարումներ, մանրէային ինֆեկցիա (օրինակ, սնկային հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով կամ  սպասքեղենի և որոշ  առարկաների ընդհանուր օգտագործումից):

Բայց, ամենից հաճախ ճաքերն առաջանում են իմունիտետի իջեցումից, և  B2 վիտամինի, երկաթի և ցինկի  անբավարարությունից: Վիտամին B2 պարունակվում է կաթնաշոռի, կաթի, պանրի, ձվի, տավարի մսի, նաև կանաչ լոբու, բրոկոլիի, սպանախի մեջ: Երկաթով հարուստ մթերքներն են սունկը, ընկույզը, նուռը, կարտոֆիլը, մաղադանոսը, հնդկացորենի, նաև կարմիր միսը (տավարի, ոչխարի և խոզի): Ցինկի աղբյուր են ծովամթերքը, ձուն, միսը, լյարդը և երիկամները, դդմի սերմերը:

Ինչ վերաբերում է բուժմանը, ապա հարկ է դեղատնային վիտամին B2-ի կուրս ընդունել (օրը 2 անգամ): Ճաքերին անհրաժեշտ է քսել վիտամիններ A-ի  և E-ի յուղային լուծույթ, դեղատնային նիստատինի քսուք, կամ էլ չիչխանի, կտավատի և ձիթապտղի յուղեր: Անհրաժեշտ է նաև օրը 3 անգամ թրջոցներ դնել, որոնք պատրաստվում են երիցուկի, կատվալեզվիկի, եղեսպակի, վաղենակի և  ծիծեռնախոտի թուրմերից:

Բուժման ընթացքում, աշխատեք խոսափել թթվաշ մրգերից կամ աղի և կծու ուտեստներից: Մրգերը մանր կտրտեք և այնպես կերեք, որ չկպչի շրթունքի վնասված անկյուններին:

 
Սկզբնաղբյուր` Առողջապահության լրատու
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/shurter2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (05.02.14) | Հեղինակ: dasaran.am W
Դիտումներ: 1907 | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика