menu
person

Շոգ եղանակին կրծքով կերակրելու նրբությունների մասին

 


 

   vkusnyasha.ru

Կրծքի կաթն ամենաօգտակար բանն է, որ մայրիկը կարող է տալ փոքրիկին: Սակայն ամռան տապին կրծքով կերակրման հետ կապված մի շարք հարցեր են առաջանում:

Նախ, կարծիք կա, որ ամռան շոգից մանկիկի ախորժակը վատանում է:  Բայց իրականում շոգն ավելի շատ ազդում է մեծահասակների, քան թե երեխաների ախորժակի վրա: Այնպես որ, եթե փոքրիկը հրաժարվում է կաթից, փնտրեք պատճառը և «մեղավորությունը» մի վերագրեք շոգին:

Եթե մանկիկի քաշն աճում է գոնե 125-130 գրամով, ապա անհանգստանալու կարիք չկա: Շարունակեք նրան կրծքով կերակրել օրական առնվազն վեց անգամ: Հիշեք, որ փոքրիկին 15 րոպեն էլ բավարար է կշտանալու համար, այնպես որ պետք չէ շատ երկար նրան կերակրել:

Ամռան ամիսներին խորհուրդ  չի տրվում փոքրիկին կրծքից կտրել:  Շոգին երեխան կարող է զանազան աղիքային ինֆեկցիաներով վարակվել, իսկ մայրական կաթը պարունակում է հակամարմիններ, որոնք կպաշտպանեն նրան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ նորածիններին ջուր տալ չի կարելի: Սակայն շատ մանկաբույժների կարծիքով` 2-3 ամսականից սկսած կարելի է փոքրիկին ջուր առաջարկել: Եթե նա ցանկանա խմել, տվեք, եթե ոչ, պարտադրել պետք չէ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol22/anyatejklub-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (06.06.14) | Հեղինակ: vkusnyasha.ru W
Դիտումներ: 2725 | Տեգեր: ապագա մայրիկ, հղիների համար | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика