menu
person

Սառը ջուրը գեղեցկացնում է

 


 

   


Կանոնավոր լողը, սառը ջրով ցնցուղները, հաճախակի ծովային լոգանքները մաշկը առաձգական և վարդագույն են դարձնում, լավացնում են դեմքի և մարմնի արյան շրջանառությունը, գույնը:

Եթե ցանկանում եք, որ ջուրն ապահովի ձեզ կենսական էներգիայով, նոր ուժեր հաղորդի և հյուսվածքներն առաձգական դարձնի, այն պետք է մաշկի ջերմաստիճանից զգալիորեն սառը լինի: Ուստի սովորություն դարձրեք տաք ցնցուղից կամ լոգանքից հետո մարմինը ցայել սառը ջրով: Սառը ջրի շիթն ավելի լավ է նախ ներքև, ապա աստիճանաբար վերև պահել` սկզբում ոտքերին, այնուհետև ձեռքերին` դաստակից մինչև ուսը, վերջում` որովայնին, կրծքին, ազդրերին և մեջքին: Որովայնը, ազդրերը և կուրծքը հնարավորինս երկար պահեք սառը ջրի տակ` այնքան, որքան կդիմանաք: Եթե առողջությունը չի ներում սառը ջրով ցնցուղներ ընդունել, կարող եք անել հետևյալը. առավոտյան անկողնուց վեր կենալուց հետո դեռևս տաք մարմինը շփեք սառը ջրով թրջած սրբիչով: Ի դեպ, ցնցուղից հոսող ջրի շիթը շատ օգտակար է գլխամաշկի համար: Բայց այս դեպքում ջրի ջեմաստիճանը չպետք է 37˚C-ից ցածր լինի, իսկ տևողությունը` ոչ պակաս, քան 5-7 րոպե: Այսօրինակ մերսումն օգնում է մազաթափության և թեփի դեմ:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/2sary_jowry_gegheckacnowm_e.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (17.04.14) W
Դիտումներ: 2650 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, առողջարան, առողջ մարմին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика