menu
person

Պահպանիր մաշկդ

 


 

   

Որպեսզի մաշկը երկար մնա երիտասարդ ու փայլուն, պետք է ճիշտ սնվել ու խնամել այն: Բացենք գաղտնիքները:
 

1. Գաստրոնոմիական. Սնունդն օգնում է պայքարել մաշկի չորության, գունատության, թոշնածության, ճարպոտության ու կնճիռների դեմ: Օգտակար մթերքների մեջ են մտնում օմեգա-3 ճարպաթթուներ: Դրանք են սաղմոնը, թթուննոսը, սարդինը:
Եթե ձուկ չես սիրում, կեր սպանախ, սոյա: Շատ օգտակար է սպիտակուցը: Դիետա պահող կանայք դրա պակասն են ունենում: Մաշկը վաղաժամ ծերանում է: Օրվա չափաբաժինը 50-80 գրամ Է (150-180 գրամ ձուկ և 100 գ. հավի կրծքամիս, 100գ նուշ, 250 գ յոգուրտ):

2. Զգույշ. Այսօր խնամող միջոցները շատ են: Բայց դրանք շատ օգտագործելու դեպքում հնարավոր է տարբեր նյութերի անհամատեղելիություն: Օրինակ, C վիտամին պարունակող միջոցը A վիտամինով միջոցի հետ կարող է բորբոքում առաջացնել: Նույնը լինում է տարբեր թթուների զուգակցման դեպքում: Ելքը մեկն է. սովորե՛ք, որ ամենօրյա խնամքի մեջ են մտնում մաքրումը, թարմացումը, խոնավացումը: Ամեն փուլում չպիտի գործածել մեկից ավելի միջոցներ: Եթե մաշկդ ճարպոտ է, սկզբում վարակասպան գելով լվացվիր, հետո քսիր ճարպազերծող տոնիկ, վերջում A ռետինոլով խոնավացնող թեթև քսուք: Չոր մաշկի համար տոնիկը պարտադիր չէ: Բավական է մաքրող գելը և խոնավացնող քսուքը:

3. Կանխարգելող. Հետազոտությունները բացահայտել են, որ կնճիռների 25%-ից ոչ ավելիի պատճառն է գենետիկ հակվածությունը: Մնացած 75%-ը այլ գործոնների արդյունքն է՝ արևի, կեղտոտ օդի, ծխելու: Եթե չծխես, արևից պաշտպանվես, միևնույն է չես փրկվի աղտոտված օդից և պասիվ ծխող լինելու փաստից: Տոքսինները խթանում են ազատ ռադիկալների արտադրությունը՝ նյութեր, որոնցում պակասում է մեկ էլեկտրոն, որի պատճառով նրանք թթվեցնում են ամեն ինչ՝ վերցնելով օրգանիզմից պակասող էլեկտրոնը:
Եթե դա լինում է, խախտվում է ներբջջային հաշվեկշիռը, թուլացած բջիջ են մտնում առողջության նոր քայքայիչներ: Արդյունքում հայտնվում են կնճիռներ, կարմիր կամ դարչնագույն հետքեր: Ազատ ռադիկալների դեմ պայքարում են հակաօքսիդանտներ պարունակող մթերքով (A, C, E վիտամիներ): Նշվածին ավելացնենք նաև կինետինն ու էրգոտիոնեինը:

Պարզվում է, որ սպիտակ թեյը կանաչ թեյից երկու անգամ ավելի լավ է պայքարում ռադիկալների դեմ: Մինչև օրս մաշկը թառամեցնող գործընթացը ուշացնելով՝ լավագույն ձևը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից (արևի SPF ֆիլտրով քսուքներ և շրթներկ):

Հիշիր, որքան վաղ սկսես մաշկդ խնամել, այնքան նա շռայլ վարձահատույց կլինի քեզ:

4.     Գիտական. Անգամ եթե քո տարիներն անցել են «արևն իմ լավագույն ընկերն է» նշանաբանի տակ, քո մաշկը կարող է ինքնուրույն վերականգնվել: Սակյայն դա լինում է միայն երիտասարդ կանանց մոտ (հիմնականում մինչև 30 տարեկանը): Պատանի տարիքում օրգանիզմում կա մեծ քանակի աճի հորմոն՝ սպիտակուցի արտադրության հիմնական գործոնը: Մինչև 40 տարեկանն այդ հորմոնի քանակը կրճատվում է գրեթե կրկնակի: Սակայն այսօր այս խնդիրը ևս լուծելի է: Գիտությունն աշխարհ է բերել միջոցներ, որոնք մեծացնում են էպիդերմալ աճի գործոնի ռեցեպտորի ակտիվությունը, որն իր հերթին պատասխանատու է կոլագենի և էլաստինի արտադրության համար: Սրանք այն նյութերն են, որ ապահովում են մաշկի առաձգականությունը: Նկատի ունեցիր, որ այս միջոցները նշանակում է միայն բժիշկ մաշկաբանը: Ագրեսիվ մաշկը չի հանդուրժում կոշտ վերաբերմունք: Բայց մաշկաբաններն այն կարծիքին են, որ փոքրիկ «ցնցումը» չի խանգարի: Օրինակ, A ռետինոլը խթանում է կոլագենի աճը և կանխում է ծերացումը: Բայց հաճախ այս «ցնցումը» առաջացնում է կարմրություն և գրգռում: Դրանից չպիտի վախենալ, պարզապես կոսմետիկ միջոցն իր գործն է անում: Եթե անգամ առայժմ լուրջ խնդիրներ չունես, կարող ես մաշկդ գեղեցիկ դարձնել գլիկոլաթթվի (ալֆա-հիդրօքսիդ թթուների խումբ) և ռետա-հիդրօքսիդ թթուների շնորհիվ, որոնք մաքրում են ծակոտիները և երիտասարդացնում մաշկը:

Այստեղ կարևոր է լավ դիմահարդար մասնագետի ընտրությունը: Կան նաև արագ երիտասարդացնող մեթոդներ: Սակայն հիշի՛ր, որ այս ներարկումները խորհուրդ են տրվում 35-40 տարեկանից հետո:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/mashkixnamq2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (29.08.14) W
Դիտումներ: 1857 | Տեգեր: մաշկի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика