menu
person

Փորկապությունից կարելի է խուսափել

 


 

   

Պարբերաբար կրկնվող փորկապությունը հաճախ սխալ սնվելու արդյունք է: Փորկապությունից որպես կանոն բողոքում են նրանք, ովքեր հիմնականում սպիտակ հաց, դժվարամարս սնունդ են օգտագործում, իսկ մրգեր, բանջարեղեն, սև հաց, թթու դրած կաղամբ` հազվադեպ:

 Եթե փորկապությունը ոչ թե աղեստամոքսային համակարգի այս կամ այն հիվանդության, այլ սխալ սնվելու հետևանք է, հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարգավորել աղիքների աշխատանքը:

Առաջին հերթին սննդակարգ պետք է ներառել այն մթերքները, որոնք հարուստ են բուսական բջջանյութով, օրինակ` ցորենի հաց, հում բանջարեղեն (գազար, շաղգամ, պոմիդոր, վարունգ, հազար, մարինադացված, թթու դրած կաղամբ և այլն), հատապտուղներ և մրգեր:
 
Սննդակարգում իրենց հաստատուն տեղը պետք է ունենան կաթնաթթվային թարմ մթերքները` մածունը, կեֆիրը, յոգուրտը և այլն: Փորկապության դեմ լավ են օգնում մայոնեզը, թթվասերը (որին պետք է ձեթ ավելացնել), բանջաեղենով աղցանները, կանաչեղենով ճաշերը (եղինջով, փիփերթով և այլն), ձիթապտղի ձեթով պատրաստած կերակրատեսակները:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol24/porkaputyun.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (12.05.14) W
Դիտումներ: 5422 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика