menu
person

Փոքրիկի տարածքը մեքենայում

 


 

   «Լինա» ամսագիր


Ո՞րն է մեքենայի մեջ ձեր փոքրիկի անվտանգությունն ապահովող ամենահուսալի տարբերակը: Նշենք, որ արտասահմանյան շատ երկրներում մինչև 12 տարեկան երեխաների անվտանգ փոխադրումը վերահսկում է պետությունը: Երեխան մեքենայի մեջ պետք է ունենա հատուկ նստատեղ, որը կապահովի նրա անվտանգ երթևեկությունը:

Մանկական նստատեղերի առավելությունն ապացուցելու համար օտարերկրյա մասնագետներն անցկացրել են թեսթ-փորձ, որի արդյունքներից պարզվել է, որ այն երեխա- մանեկենները, որոնք մեծերի անվտանգության գոտիներով էին կապված, վթարների ժամանակ ստացել էին տարբեր վնասվածքներ: Մինչդեռ նրանք, ովքեր հատուկ մանկական նստատեղերում էին նստած, մնացել էին անվնաս:

Մանկական նստատեղերի ընտրության հարցում ձեզ կողմնորոշելու համար այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք մի քանի ֆիրմաների արտադրանքներ:

Առավել թանկ նստատեղերից են նորվեգիական BeSafe ֆիրմայի արտադրանքները: Այս ընկերությունը մի շարք հետազոտությունների արդյունքում բազմիցս համարվել է հաղթող: Այս ֆիրմայի Izi Comfort  ունիվերսալ նստատեղը, որ կազմված է 2 մասից` գլխատակից և գոտկային մասի համար նախատեսված հատուկ բարձից, նախատեսված է 9-14 կգ,  8 ամսականից մինչև 4 տարեկան երեխաների համար: 

Ֆրանսիական Bebe Confort նստատեղերից կարելի է առանձնացնել Bebe Confort Trianos Safe Side-ը` նախատեսված 9 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների համար: Այս ունիվերսալ նստատեղն ամրանում է անվտանգության գոտիների օգնությամբ, իսկ երեխայի աճին զուգահեռ նստատեղը կարող է լայնանալ ու փոփոխել իր դիրքը:

Մեծ Բրիտանիայում միակ մանկական նստատեղեր արտադրող Britax ֆիրման, անվտանգության հետ մեկտեղ, մեծ ուշադրություն է դարձնում նաև դիզայնին: Այս ֆիրմայի մոդելներից կարելի է առանձնացնել Britax Evolva 123-ը, որը նույնպես  նախատեսված է 9 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների համար: Նստատեղն ունի սննդի և հեղուկների համար նախատեսված դարակ, ինչպես նաև ինդիկատոր` ամրագոտու համար, որի միջոցով կարող եք պարզել՝ արդյո՞ք գոտին ապահով է ամրացված, թե՞ ոչ:

Մանկական նստատեղերի հիմնական տարբերությունը նրանց ամրանալու ձևի մեջ է, իսկ դրանք 2-ն են` ամրացում ամրագոտիների միջոցով և Isofix եղանակով նստատեղի միացումը մեքենայի թափքին: Մասնագետներն այս հարցում միակարծիք են, քանի որ Isofix-ը առավել անվտանգ է ու կանխում է նստատեղի շրջումը:
Իսկ թե ո՞ր տարբերակը կընտրեք ձեր փոքրիկի համար, որոշելու եք դուք, սիրելի° մայրիկներ: Ապահովե՛ք ձեր մանկիկի անվտանգ երթևեկությունը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/85fcb0f340f7-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (26.06.13) | Հեղինակ: «Լինա» ամսագիր W
Դիտումներ: 1360 | Տեգեր: Քո փոքրիկը, մեքենա վարել, երեխաներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика