menu
person

Օրգանիզմում վիտամինի պակասի նախանշանները

 


 

   

Մրգերի եւ բանջարեղենի պակասը, կիսաֆաբրիկատների եւ արագ սննդի չափազանց շատ օգտագործումը կարող է խախտել օգտակար նյութերի հավասարակշռությունը եւ վնաս պատճառել օրգանիզմին: Այդ պատճառով շատ կարեւոր է իմանալ վիտամինի եւ հանքային նյութերի պակասի այս 9 նախանշանները:
 

Ավիտամինոզի նախանշանները

Սառը ձեռքեր

Ապացուցված է, որ գոյություն ունի ուղիղ կապ յոդի պակասության եւ սառը ձեռքերի միջեւ: Յոդն անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի բնական գործունեության համար, դրա բացակայությունն առաջացնում է անոթների ցավ, ինչը խանգարում է արյան հոսքին դեպի վերջույթներ, երբեմն նաեւ քիթ եւ ականջ: Որպեսզի ապահովենք յոդի անհրաժեշտ քանակն օրգանիզմում, անհրաժեշտ է հետեւել ձկնեղենի եւ ծովամթերքի բավարար քանակության օգտագործմանը, ինչպես նաեւ չպետք է մոռանալ արմավի եւ հնդկաձավարի մասին:


Մաշկի չորություն

Եթե մարդը չի տառապում հատուկ մաշկային հիվանդություններից եւ պարբերաբար օգտվում է սնուցող քսուքներից, մաշկը չպետք է չոր եւ շերտավորված լինի: Նման վիճակը վկայում է А վիտամինի պակասության մասին: Այն կարգավորելու համար անհրաժեշտ է ուտել մեծ քանակությամբ կարմիր միս, գազար, կարագ, բուլղարական պղպեղ, ինչպես նաեւ օգտագործել ձկան յուղ:


Եղունգների դյուրաբեկություն եւ շերտավորում

Եղունգներն օրգանիզմի առողջության հիանալի նախանշանն են: Դյուրաբեկ եւ շերտավորվող եղունգները վկայում են մագնեզիումի պակասի մասին: Այդ տարրի բացակայությունը կարող է առաջացնել հասակի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ օրգանիզմում կերատինի արտադրության հետ կապված խնդիրներ, առաջացնել արյան բարձր ճնշում, անհանգստության զգացում, մկանային ցավեր եւ ընդհանուր թուլություն:

Մագնեզիումը կարելի է ստանալ կանաչ գույնի բանջարեղենից, հացահատիկային բույսերից եւ մրգերի չրից:


Բծեր եղունգների վրա

Սպիտակ բծերը եղունգների վրա վկայում են ցինկի պակասի մասին, որը համարվում է կարեւոր միկրոտարր զարգացման եւ աճի համար: Այն անհրաժեշտ է իմունիտետի պահպանման, ուղեղի բնական աշխատանքի համար:

Պետք է ուշադրություն դարձնել ծովամթերքի, ընկույզի, բանջարեղենի, սնկի օգտագործմանը, որպեսզի պահպանեք օրգանիզմում դրանց անհրաժեշտ քանակը:


Ցան

Չափազանց շատ յուղոտ մաշկը մասնակի ցաներով խոսում է B2 վիտամինի պակասի մասին:

Սննդակարգում պետք է ներառել սպանախը, բնական յոգուրտներն առանց հավելումների, ճակնդեղը եւ հնդկահավի միսը:


Ճաքեր լեզվի վրա

Լեզվի վրայի ճաքերը ցավոտ են եւ երբեմն էլ խոց են առաջացնում: Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել B3 վիտամինով հարուստ սննդով՝ ձկնեղենով, ավոկադոյով եւ այլն:


Մազերի վաղաժամկետ սպիտակելը

Մազերի սպիտակելը բնական կենսաբանական երեւույթ է, որը տեղի է ունենում ծերացմանը զուգընթաց: Սակայն եթե երիտասարդ տարիքում են սկսում սպիտակել, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում առկա է В12 վիտամինի պակաս, որը պատասխանատու է մասնավորապես մազերի գույնի համար: Այս վիտամինի պակասը կարելի է լրացնել սննդակարգի մեջ ավելացնելով սաղմոն, հավի միս, յոգուրտ:


Լեզվի կարմրություն

Ֆոլաթթվի պակասի հետեւանքով առաջանում է լեզվի կարմրություն, այտուցվածություն եւ ցավ: Անհրաժեշտ է ուտել ոսպ, ոլոռ, բրոկկոլի եւ ծնեբեկ, որպեսզի խուսափեք նման տհաճ նախանշաններից:


Չափազանց շատ քրտնարտադրություն

Քրտնարտադրությունը բնական գործընթաց է, սակայն գլխամաշկի եւ ճակատի ավելորդ քրտնարտադրությունը կարող  է վկայել D վիտամինի պակասի մասին: Այն օրգանիզմում արտադրվում է արեւի ճառագայթների ազդեցությամբ եւ ազդում է կալցիումի յուրացման գործընթացի վրա:

Քրտնարտադրության հետ միասին կարող է լինել թուլություն, հոգնածություն, մկանացավ եւ դեպրեսիա: Վիտամին D-ի պակասը լրացնելու բնական միջոց է հաճախ արեւին դուրս գալը, հատկապես ձմեռային օրերին:

Լիակատար եւ հավասարակշռված սնունդը կօգնի խուսափել ավիտամինոզից:
 

Աղբյուր՝ kastory.ru



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.02.18)
Դիտումներ: 502 | Տեգեր: Օրգանիզմում, պակասի, վիտամինի, նախանշանները | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика