menu
person

Որ դեպքում Մարգանցովկան կարող է գրեթե հրաշքներ գործել. օգտակար կիրառումներ (Video)

 


 

   

Համաշխարհային պատերազմի տարիներին բուժակների, սանիտարների ուսապարկերում փամփուշտների հետ նաև կալիումի պերմանգանատ էր լինում, որը լայնորեն կիրառվում էր նաև հոսպիտալներում՝ վերքերի բուժման նպատակով:

Երբ կոկորդն է ցավում, աղիքներն են խանգարվում կամ թունավորում է լինում, առաջինը կալիումի պերմանգանատ ենք (ժողովրդի ասած՝ մարգանցովկա) կիրառում:

Կալիումի պերմանգանատը (այսուhետ՝ մարգանցովկա) հետևյալ կերպ է գործում. թթվայնացնում է օրգանական նյութերը՝ անջատելով թթվածին: Դրանով է պայմանավորված այս նյութի հակամանրէ ու հականեխիչ ազդեցությունը:

Մարգանցովկայի ջրային լուծույթը հակաբորբոքային հատկությամբ է օժտված: Տարբեր խտությամբ այս լուծույթը կիրառվում է վերքերի լվացման, բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու, խոցային ու այրվածքային մակերեսները ցողելու համար: Մարգանցովկայի կիրառման շրջանակը շատ մեծ է: Նույնիսկ ներկայիս բազմատեսակ նոր սինթետիկ միջոցների առկայության պարագայում այն անփոխարինելի է գինեկոլոգիական, ուրոլոգիական, մաշկային խնդիրների լուծման համար:

Թունավորման դեպքում հակաթույների ցանկում մարգանցովկան առաջին բուժօգնության լավագույն ու կարևորագույն միջոցներից մեկն է համարվում:

Եվ, այդուհանդերձ, պետք է անպայման ընդգծել, որ պետք է զգույշ լինել մարգանցովկայի կիրառման ժամանակ: Մեծ խտությունների դեպքում այն կարող է այրել բերանի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, աղիների լորձաթաղանթը, այտուց, փսխում ու լուծ առաջացնել:

Մարգանցովկան այսօր էլ շատերն օգտագործում են նորածիններին լողացնելու համար կամ բանջարանոցներում՝ վնասատուների դեմ: Այն հակասնկային ազդեցությամբ է օժտված, ակտիվ թթվայնացման հատկության շնորհիվ սպանում է ինչպես մաշկի վրայի, այնպես էլ օրգանիզմում առկա վնասակար մանրէները՝ տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչները:
 
Բուժիչ հատկությունները

Արդյունավետ ախտահանող միջոց է: Լուծույթը հակասեպտիկ հատկություն ունի, չեզոքացնում է մորֆինի, մյուս ալկալոիդների, ֆոսֆորի թունավոր ազդեցությունը:

Մարգանցովկան, ախտահանելուց բացի, չորացնող հատկությամբ է օժտված, դրա համար էլ օգտագործում են մաշկաբուժության նպատակով ու վիրաբուժության մեջ:

Գաստրիտի ու գաստրոէնթերոկոլիտի առաջին իսկ նշանների դեպքում առաջին հերթին առաջարկվում է ստամոքսի լվացում մարգանցովկայի թույլ (վարդագույն) լուծույթով. դրա համար բավարար է խմել 0,5-2 լ լուծույթ, որից հետո ինքնաբեր փսխում առաջացնել՝ ստամոքսը տոքսիններից մաքրելու համար: Թունավորումների դեպքում ևս, երբ պետք է արագ փսխում առաջ բերել, տուժածին մարգանցովկայի թույլ լուծույթ են տալիս, որը նաև ստամոքս- աղիքային տրակտն ախտահանող դեղամիջոց է համարվում:

Շարունակությունը՝ հոլովակում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (24.03.18)
Դիտումներ: 558 | Տեգեր: դեպքում, հրաշքներ, գրեթե, գործել., կիրառումներ, կարող, որ, օգտակար, Մարգանցովկան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика