menu
person

Oգտակար խորհուրդներ աչքերի խնամքի համար

 


 

   

 


•    Եթե հոգնել են աչքերը, թանզիֆը (մառլյան) թրջեք սառը կաթի մեջ, թեթևակի քամեք և մի քանի րոպե դրեք փակ աչքերի վրա:

•    Աչքերի հոգնածության դեպքում կարելի է նաև կատարել հետևյալը. 1 թեյի գդալ սեղանի աղը լուծել 0.5լ   ջրում, դեմքն ընկղմել այդ լուծույթի մեջ և աչքերը բացել ու փակել, շրջանաձև պտտեցնել: Նման մարզանքը մաքրում և թարմացնում է աչքերը:

•    Տեսողության համար շատ օգտակար է քաղցած ժամանակ գազարի հյութ խմելը: Այն նաև թարմացնում է մաշկը: Ավելի արդյունավետ ազդեցության համար կարելի է գազարի հյութին խառնել նաև կես բաժակ սառը կաթ, 1 թեյի գդալ մեղր, կես կիտրոնի հյութ:

•    Եթե առավոտյան կոպերը թեփոտվում են, աչքերը լվացեք թեյի կամ երիցուկի տաք եփուկով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին):

•    Կոպերի այտուցն անցկացնելու համար կարելի է 15-20 րոպե կոպերին դնել մառլյայի մեջ փաթաթած թարմ քերած կարտոֆիլ:

•    Թարթիչների աճն արագացնելու համար ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս տարվա մեջ 3 անգամ թարթիչների ծայրերը կտրել սղոցանման մկրատով:

•    Եթե թարթիչները թափվել են որևէ հիվանդության պատճառով, բուժմանը զուգահեռ պետք է ամեն երեկո դեմքը մաքրել երիցուկի եփուկով, իսկ թարթիչների արմատներին քսել նշի, ձիթապտղի յուղ կամ սագի ճարպ:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/381ab66f20af-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (01.06.13)
Դիտումներ: 1729 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, աչքերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика