menu
person

Օգտակար հավելվածներ սմարթֆոնների համար

 


 

   style.rbc.ru

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ սմարթֆոններ, նեթբուքեր, պլանշետներ, մենք կարող ենք ճանապարհորդել ամբողջ աշխարհում՝ միշտ մնալով կապի մեջ և տեղեկացված լինելով բոլոր իրադարձությունների մասին, գրում է style.rbc.ru-ն։

Ներկայացվել են հավելվածներ սմարթֆոնների համար, որոնք կարող են էապես հեշտացնել և պլանավորել ուղևորությունը, միշտ օգնել օտար երկրում, նույնիսկ կյանք փրկել։

Triposo – անվճար ինտերակտիվ տուրիստական ուղեցույց։ Այն մանրամասն տեղեկություններ է տալիս, այդ թվում նաև պատմական ակնարկներ, քաղաքի կարևորագույն տեսարժան վայրերի գտնվելու և աշխատանքային ժամերի վերաբերյալ։ Այստեղ կան նաև ամենահայտնի բարերի, ռեստորանների և հյուրանոցների մասին տեղեկություններ։


Groundlink – այս հավելվածը կօգնի մեքենա գտնել աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում։ Ծրագրի շնորհիվ կարելի է միանգամից վճարել մեքենայի վարձակալության համար։

Zagat- ռեստորանների ամենամեծ ցանկը ձեր հեռախոսում։ Ավելի քան 30.000 ռեստորան՝ ամբողջ աշխարհում։

Accuweather և Weather.com – այս հավելվածներն առավել հայտնի են եղանակի կանխատեսումներն իմանալու համար։ Սակայն Accuweather-ն ավելի ստույգ է։ Այն հնարավորություն է տալիս ստանալ 15 օրվա տեղեկություն, կարող է իր հիշողության մեջ պահել 15 տարբեր ուղղություններ և ունի տարատեսակ օգտակար գործառույթներ։

Google Translate – այս հավելվածը կօգնի հասկանալ, թե ինչ են ասում օտարերկրացիները։

Expensify – կարևոր հավելված բոլոր նրանց համար, ովքեր գործնական ուղևորության են մեկնում։ Հավելվածը թույլ է տալիս սքանավորել կամ գրանցել կտրոններն ու անդորրագրերը, այնուհետև այն կազմում է ծախսերի մասին հաշվետվություն։

Currency Converter – ժամանակի և գումարի խնայողությունը շատ կարևոր է ճանապարհորդության ընթացքում։ Awesome Currency Calculator-ը հասարակ հաշվիչ է, որը թույլ է տալիս փոխել գումարն ավելի քան 160 տարբեր արժույթներով։

iWork Apps՝ iPad-ի համար– կան մարդիկ, որոնց համար արձակուրդը պարզապես հանգիստ է, իսկ մյուսների համար՝ աշխատավայրի փոփոխություն։ Հենց այդ մարդկանց համար էլ շատ կարևոր է ունենալ աշխատանքային լիարժեք պայմաններ։

Word Lens – օպտիկական թարգմանիչ iPhone-ի համար։ Այս ծրագրի օգնությամբ կարելի է ակնթարթորեն թարգմանել տարբեր տեքստեր գրքերից, ճաշացանկից կամ ճանապարհային նշանները։ Ծրագիրն ունի երկու հիմնական լեզու՝ իսպաներեն և անգլերեն։ Լրացուցիչ բառարաններ կարելի է ներբեռնել որոշակի վճարի դիմաց։

mPassport – եթե դուք հիվանդացել եք ուղևորության ժամանակ և չունեք համապատասխան դեղը, ապա այս հավելվածը կներկայացնի տվյալ դեղի տեղական համարժեքը։ Չէ որ յուրաքանչյուր երկրում դեղերի անվանումները տարբեր են, նույնիսկ եթե դրանց բաղադրությունները լիովին նույնն են։ Անհրաժեշտության դեպքում հավելվածը ցույց կտա տեղի կլինիկաների և բժիշկների մասնագիտացումները։

ICE 4 Travel – կենսական արժեք ունեցող հավելված, որը տեղեկություններ է տալիս տարբեր ալերգիաների, վտանգների մասին, որոնք կարող են պատահել ճանապարհորդության ընթացքում։ Ծրագիրը տալիս է նաև անհրաժեշտ հեռախոսահամարներ տարբեր երկրներում։ ICE 4 Travel-ը տեղեկություններ է տրամադրում անհրաժեշտ պատվաստումների մասին։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/f1f535ed5507-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.06.13) | Հեղինակ: style.rbc.ru W
Դիտումներ: 3072 | Տեգեր: IT ոլորտ, Գիտություն և տեխնիկա, ինտերնետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика