menu
person

Նարինջը և՛ համեղ է, և՛ օգտակար

 


 

   

Նարինջ սիրում են բոլորը` թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: Եվ Ճիշտ են անում. նարինջը օժտված է օգտակար և բուժիչ մի շարք հատկություններով: Որպես C վիտամինի հարուստ աղբյուր` այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը` պաշտպանելով վարակներից, հարբուխից, իսկ նատրիումի և կալիումի կատարյալ չափաբաժինների շնորհիվ` կարգավորում արյան զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում աթերոսկլերոզը, ճարպակալումը:

Այս հիանալի պտուղն աղիքները մաքրում է թունավոր նյութերից` դրանով իսկ դանդաղեցնելով օրգանիզմի ծերացման ընթացքը և կանխելով բազմաթիվ հիվանդություններ: Միևնույն ժամանակ նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում նյութափոխանակությունը:

Նարնջի բաղադրության ամենակարևոր նյութերից  են կիտրոնաթթուները, որոնք արդյունավետորեն կանխում են չարորակ ուռուցքների զարգացումը, դրական ազդեցություն ունենում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Փորկապության դեմ արդյունավետ միջոց է նարնջի թարմ քամած հյութը. առավոտյան պետք է խմել 1 բաժակ`  քաղցած ժամանակ:   

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol24/narinj.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (15.07.14) W
Դիտումներ: 1337 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика